Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բուհերում կներդրվի կույր գնահատման համակարգ

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացմանը և կրթական գործընթացի բարեփոխումներին միտված  ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության և բուհերի ներկայացուցիչներ:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ այդ նպատակով ստեղծված բոլոր երեք աշխատանքային խմբերը պետք է ամփոփեն առկա ռեսուրսները և ներկայացնեն հստակ առաջարկություններ: Նախարարն անդրադարձել է ցանցային համալսարանների ստեղծման, ուսանողների և դասախոսների ներքին շարժունության ապահովման, որոշ ընթացակարգերի վերանայման խնդիրներին:

Հանձնաժողովը նախարարին է ներկայացրել նախորդ երկու նիստերի ընթացքում մշակված առաջարկությունների փաթեթը` ուղղված բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, առաջարկությունները հիմնականում վերաբերել են ուսուցման մեթոդաբանությանը` կրեդիտային համակարգի վերանայում, այդ թվում` կրեդիտների տեղափոխման ճկուն մեխանիզմի ներդրում, ուսանողների գնահատման համակարգի բարելավում, այդ թվում՝ կույր գնահատման համակարգի ներդրում, ինչպես նաև բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացի ներդրում:

Իրավական փաստաթղթերի բարելավման տեսանկյունից առաջարկվել է վերանայել գործող կարգերը՝ եվրոպական մակարդակում Երևանի նախարարական գագաթաժողովին ներկայացված և ընդունված փասստաթղթերի համաձայն: Այս համատեքստում աշխատանքային խումբը ներկայացրել է որոշ առաջարկներ` ըստ մասնագիտական խմբերի կրթական ծրագրերի պարտադիր գնահատում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում առանձին ծրագրերի կամ դասընթացների օտար լեզուներով դասավանդման արտոնում, մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի ձևավորման սկզբունքների վերանայում, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործընթացներին գործատուների անմիջական և պարտադիր ներգրավման խրախուսման մեխանիզմների մշակում:

Բարելավված կրթական ծրագրերի իրագործման նպատակով աշխատանքային խումբն առաջարկել է  պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և աշխատանքի ընդունման հստակ, թափանցիկ կանոնակարգերի մշակում և ներդրում, դասախոսների կատարելագործման համակարգի իրագործում, պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման և խրախուսման մեխանիզմների ներդրում:

ՏՏ-ի ներդրման նպատակով ներկայացվել են որոշ առաջարկներ` բուհերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, կրթական էլեկտրոնային հարթակի և ռեսուրսների ստեղծում, համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով ինտերակտիվության և ուսանողի ներգրավվածության ապահովում և համապատասխան վերապատրաստումների իրականացում, բուհերի կողմից առցանց դասընթացների մշակման և իրագործման խրախուսման մեխանիզմների ներդրում:

Գործընթացների իրականացման թափանցիկության և հաշվետվողականության նպատակով առաջարկվել է բուհերի կողմից ներքին և արտաքին շահեկիցների համար հաշվետվողականության համապատասխան ձևաչափի մշակում՝ հանրությանը փաստարկված տեղեկատվության տրամադրման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում