Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

ՎԶԵԲ-ը պատրաստ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով. Ֆրանս Վիկերս

Հայաստանը և ՎԶԵԲ-ը երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսը:

Կառավարությունից  հայտնում են, որ վարչապետն արդյունավետ է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ  համագործակցությունը, բազմաթիվ համատեղ ծրագրերը և կառավարության անունից այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Կարևորելով հատկապես մասնավոր հատվածին բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Հայաստանի մարզեր այցերի ժամանակ մենք բազմաթիվ ծրագրեր ենք դիտարկում, ամփոփում, որոնց շրջանակում ցանկանում ենք համագործակցել մասնավոր հատվածի հետ և որպես գործիք, շահագրգռված կլինենք, եթե ՎԶԵԲ-ն էլ հետաքրքրված լինի այդ ուղղություններով համագործակցությամբ: Կառավարության նպատակն է՝ խթանել գործարար միջավայրի ակտիվությունը տարբեր միջոցներով, և սա բիզնես միջավայրը փոխող գործընթաց կարող է դառնալ, քանի որ ներկայացվող գաղափարները մշակվում և դառնում են կոնկրետ բիզնես տրամաբանությամբ ծրագրեր»: Հաշվի առնելով ներդրողների հետ ՎԶԵԲ-ի աշխատանքի մեծ փորձը՝ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և առաջիկայում ստեղծվելիք ներդրումային հիմնադրամի շրջանակում գործակցության հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր հատված գործընկերությանը վերաբերող օրենսդրության մշակման և բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացման գործում  բանկի հետ համատեղ աշխատանքը:

Ֆրանս Վիկերսը նշել է, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ը երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Ֆրանս Վիկերսը խոստումնալից է համարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունները և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում