Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արցախի դաշնակները դեմ գնացին իշխանություններին. Բակո Սահակյանը կդառնա՞ սուպերնախագահ

Այսօր ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ  Արցախի Ազգային ժողովը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել Դաշնակցություն և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները։

«Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Ռիտա Մնացականյանի հետ։

30

Տիկին Մնացականյան, ինչո՞ւ Դաշնակցությունը դեմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկությանը։

Դաշնակցության համար ընդունելի է կառավարման  խորհրդարանական համակարգը։ Իսկ նոր Սահմանադրությամբ գերկենտրոնացված է նախագահական համակարգը։ Սա Դաշնակցության ընդհանուր սկզբունքն է։

– Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել էր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Դաշնակցության հետ, ձեր մոտեցումը ներկայացրե՞լ էիք։

– Այո, իհարկե՝ շատ պարզ ու հստակ։

– Եվ ինչպե՞ս է արձագանքել։

– Ասել է, որ դա մեր իրավունքն է, բայց փոփոխության ենթակա չէ։

– Արցախում ինչպե՞ս են վերաբերվում առհասարակ  կառավարման մոդելի փոփոխությանը։ Կան կարծիքներ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուժեղ նախագահական կառավարման մոդել ունենալը անհրաժեշտություն է։

Արցախում կան հակադիր կարծիքներ։ Հանդիպումների ժամանակ պարզ դարձավ, որ կան և՛ խորհրդարանական կառավարման մոդելի, և՛ ուժեղ նախագահական մոդելի կողմնակիցներ։ Համենայնդեպս, ասում են՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո. ժողովուրդը թող ինքը որոշի։

– Վերջերս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը Արցախում հանդիպել են Բակո Սահակյանի հետ։ Հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվել։

– Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում. քննարկել են Արցախյան հարցը, դրա միջազգային ճանաչման հարցը։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Արցախյան հիմնահարցը հիմա Հայաստանում ներքաղաքական օրակարգ է մտել՝ նախընտրական շրջանում շատ կուսակցություններ «խաղում են» հենց այս հարցի շուրջ։

Չեմ կարծում, թե հենց ընտրությունների նախաշեմին է  այդպես։ Կարծես բոլոր կուսակցությունները իրենց նախընտրական ծրագրերում էլ ներառում են Արցախի հարցը, բայց նրանք նախևառաջ այդ հարցը պետք է քննարկեն Արցախի ժողովրդի, մեր կուսակցությունների հետ, հետո նոր ներկայացնեն իրենց ծրագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում