Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Ռուսաստանը մեղավոր չէ. Իշխանությունը Հայաստանում ստեղծում է արհեստական առճակատում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Հայաստանում նախընտրական զարգացումների վերաբերյալ։ Ընդդիմադիր դաշինքների ձևավորումն, ըստ Ձեզ, գաղափարակա՞ն հենք ունեն, արդյո՞ք դրանց հիմքում կա տեսլական՝ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության առումներով։

-Հայաստանում արդեն նախընտրական արշավն սկսվել է։ Փաստն այն է, որ Հայաստանում շատ դժվար է, իհարկե, խոսել գաղափարական հենքի վրա դաշինքների մասին, հատկապես, երբ ավելի գլոբալ ես նայում իրավիճակին, որովհետև Հայաստանում, այնուամենայիվ գործում է քրեաօլիգարխիկ համակարգը՝ տարբեր ձևափոխումներով, տարբեր «թյունինգներով»։ Այդ համակարգն այսօրվա դրությամբ դեմոնտաժված չէ։ Այս առումով հիմնական երկու ուղղությունները, որ տեղի են ունենում Հայաստանում՝ քրեաօլիգարխիկ համակարգը պայքարում է իր գոյատևման համար և դրան զուգահեռ տարբեր ուղղություններով գնում է շատ հզոր PR, որտեղ հիմնական դերակատարներն էլի քրեաօլիգարխիկ համակարգի դեմքերն են։ Այս առումով Հայաստանում, իհարկե, շատ դժվար է ներքաղաքական դաշտում խոսել գաղափարական հենքերի մասին։ Գաղափարական հենքերի մասին խոսակցությունները, սովորաբար հնչում է այն թեմայով, որ, ենթադրենք, որոշ մարդիկ ուզում են հայցել արտաքին ուժերի օգնությունը։ Բնական է, որ արտաքին ուժերը լուրջ խնդիրներ ունեն Հայաստանում և բնական է, որ նրանք շատ ուշադիր հետևում են զարգացումներին, իհարկե, ավելի շատ խաղում են իշխանությունների հետ, թեև խաղում են նաև ոչ իշխանական ուժերի ու հասարակական շերտերի հետ։ Ամեն դեպքում, այս իրավիճակում գաղափարական առումով դժբախտությունն այն է, որ ներսից ներհայաստանյան կյանքում շատ դժվար է կառուցել այսպես ասած՝ պատմություն գաղափարական հենքի վրա։ Այսօր որքան էլ քննադատենք, բայց գաղափարական հենքի վրա կանգնած է ՀԱԿ-ը։ Այսինքն՝ որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հետ կապված մարդիկ քննադատեն, կամ համաձայն լինեն, բայց դա գաղափարական հենքի վրա էր կառուցված։ Մնացած բոլոր ուժերի մեծամասնությունն, այսօրվա դրությամբ արդեն պարզ երևում է, որ ստեղծվում են իշխանական ճամբարի ֆինանսական, վարչական կամ այլ ռեսուրսների հիման վրա։ Դա կարող է քողարկված լինել, ուղղակի կամ անուղղակի լինել։ Այսօրվա դրությամբ՝ այդ մնացած ուժերը, լավ, թե վատ, կապված են կամ կապված են եղել իշխանական ճամբարի հետ, և պլանավորվում է օգտագործել այդ վարչական ռեսուրսները։

Դժբախտությունն այն է, որ Հայաստանում փորձում են ստեղծել Արևմուտք-Ռուսաստան հակամարտություն, բայց դա գաղափարական հիմք չէ, դա կեղծ գաղափարական իրավիճակ է։ Օրինակ՝ ենթադրենք մենք համաձայն չենք, որ Հայաստանը դառնա արևմտյան ծրագրերի փորձադաշտ կամ ասում են՝ ինչո՞ւ Հայաստանը սխալ արեց և գնաց դարձավ ԵՏՄ անդամ։ Դժբախտությունն այն է, որ սրանք գաղափարական ուղղվածություններ չեն։ Ենթադրենք, ես ուզում են հաճոյանալ Արևմուտքին, սկսում եմ ոչ թե գաղափարներ առաջ քաշել, այլ պարզապես քննադատություն հնչեցնել։ Դուրս է գալիս, որ իմ մոտ ոչ թե Արևմուտքի կողմնակցի գաղափարներ կան, այլ՝ ես պարզապես հակառուսական քարոզչություն եմ իրականացնում՝ բացահայտ կամ անուղղակի։ Դա նկատում են դրսի ուժերը, այդ թվում նաև արևմտյան ուժերը։ Ես համոզված եմ, որ դրսի ուժերից ոչ մեկը չի ուզում, որ Հայաստանում ներքին ծագրերի պայքարը վերածվի Արևմուտք-Ռուսաստան, ինչ-որ աննորմալ առճակատման՝ քրեաօլիգարխիկ համակարգի գոյության պայմաններում։ Եթե դա չլիներ, լիներ քիչ թե շատ մաքուր քաղաքական դաշտ, այսինքն՝ քրեաօլիգարխիկ ուժային կառույցը, որն իրենով ձևափոխել է իշխանական համակարգը, արդեն կլինեին հստակ արևմտյան գաղափարների, ռուսական կողմնորոշում ունեցող գաղափարական ուժեր, և այդ ժամանակ կարելի կլիներ հանգիստ ծրագրերի քննարկումներ անցկացնել, ծրագրային առճակատումներ լինեին, թե ինչպես երկիրը դուրս բերել այս ծանր իրավիճակից, կանգնեցնենք տնտեսության փլուզումը, արտագաղթը։ Սակայն այս իրավիճակում դա հնարավոր չի, ու դա միայն իշխանություններին է ձեռնտու, և այս ներքին խաղի մեջ մենք տեսնում ենք իշխանությունների ձեռքը։ Նրանք փորձում են ստեղծել արհեստական առճակատում, ցույց տալ, որ ընդդիմություն գոյություն ունի։ Դրա համար նոր ուժեր ստեղծվեցին, հանդես եկան, բայց հստակ ծրագիր չկա։ Կա աննորմալ հակառուսական գաղափարախոսություն, որը գաղափարախոսություն էլ չի, երբ անընդհատ ասում են, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, որ եթե չգնայինք Ռուսաստանի հետ, մեզ մոտ ամեն ինչ բարգավաճելու էր, ծաղկելու էր, դառնալու էինք Սինգապուր։ Այդպիսի ծիծաղելի իրավիճակ է ստեղծվում Հայաստանի ներսում, երբ նման հայտարարություններից հետո գնում են ենթադրենք Եվրոպա կամ Ռուսաստան ու ասում՝ տեսեք, մենք այսպես ասացինք, եկեք մեզ պաշտպանեք։ Ու դա դրսի ուժերը տեսնում են։

-Դուք կարծում եք՝ Ռուսաստանի մասին նման պատկերացումներ ունենալու համար այդ հիմքերը չկա՞ն։ Մասնավորապես, շատերն են նշում, որ վերջին 2 տարիներին Հայաստանը Ռուսաստանից անընդհատ հարվածներ է ստացել, մասնավորապես՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, 2016-ի դեկտեմբերին Ադրբեջանի սադրանքին ՀԱՊԿ-ի լղոզված հայտարարությամբ։ Այսինքն՝ Հայաստանը ՌԴ-ի նման քայլերից դժգոհելու, վրդովվելու հիմքեր չունի՞։

-Առիթի հարց չէ, Հայաստանը որքան էլ լինի Ռուսաստանի գործընկերը, բոլոր դեպքերում Հայաստանը պետք է ունենա իր դեմքը։ Եթե նույնիսկ Հայաստանում որոշ մարդիկ ուզում են տարալուծվել այս կամ այն երկրի մեջ, Հայաստանը պետք է ունենա իր հստակ դեմքը և Ռուսաստանը ևս ուզում է, որ Հայաստանն ունենա իր խոսքն ասելու հնարավորությունները։ Բայց Հայաստանն ինքն իրեն դնում է վասալի դերում։ Շատ դժվար է երկխոսել մեկի հետ, որը ոչինչ չի ասում։ Հայաստանը PR է անում ներքաղաքական դաշտում, բայց դրսում ոչինչ չի ասում։ Ասում է՝ ինչ կասեք, ես կանեմ։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան դեպքերի կամ այլ դեպքերի համար, մեղավորը Հայաստանն է, ոչ թե Ռուսաստանը։ Բանն այն է, որ ՀՀ իշխանությունը հայաստանակենտրոն, պետականակենտրոն քաղաքականություն չի վարում՝ ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ նույնիսկ կրթական ու մշակութային հարցերում։ Հայաստանը դերասանություններով է զբաղված, անում է ցուցամոլություններ, անգրագիտություններ, որի արդյունքում երկիրը տարեցտարի անկում է ապրում։ Բայց երբ քեզ դնում ես ստորացուցիչ վիճակում՝ քեզ պետք է օգտագործեն, քեզ օգտագործելու են բոլոր արտաքին խաղերի դեպքում: Սա է հարցը: Ոչ թե Ռուսաստանը եկավ սա արեց, նա արեց: Չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացել, բայց ասել, որ Ռուսաստանն է մեղավոր, անլուրջ է, որովհետև Հայաստանն ինքն է իրեն դնում այդ իրավիճակի մեջ, Հայաստանն ինքը կարող էր իր պահանջները դնել: Այս իրավիճակում Հայաստանին աջից օգտագործում են, ձախից օգտագործում են: Պետականամետ, պետականակենտրոն ձայնը հենց Հայաստանում է խեղդվում, խեղդվում է համակարգի «շոշափուկներով»:

Պարոն Կարախանյան, ըստ Ձեզ, նախընտրական այս փուլում ովքե՞ր կլինեն քաղաքական դաշտի հիմնական խաղացողները: Մենք տեսնում ենք Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձը։

-Հիմնական խաղացողներն այսօրվա դրությամբ արդեն պարզ են։ ՀՀԿ-ն պատասխանատվությունը դրել է «հեղինակությունների», օլիգարխների, կարկառուն դեմքերի վրա, որոնք պիտի ձայներ բերեն հասցնեն, այսինքն՝ այս նոր ընդունված օրենքով իրավիճակն այնպես է քարուքանդ արվում, որ քաղաքականությունից ոչ մի բան չի մնալու: Նոր ստեղծված դաշինքը՝ «Ելք»-ը, ես շատ կցանկանայի, որ լիներ  քաղաքական։ Սպասենք, կտեսնենք: Այսօրվա դրությամբ դա չի երևում, ընդհանրապես այլ բաներ են երևում… Բնական է, ՀԱԿ-ը, ինչքան էլ քննադատեն, հստակ քաղաքական ուժ է, հստակ ասում է իր քաղաքական ծրագրերը՝ չվախենալով, չհաշվելով: Այդ առումով ամենամեծ հարգանքը ՀԱԿ-ն է վայելում և՛ Ռուսասատում, և՛ Եվրոպայում, և՛ մյուս ուժային կենտրոնների մոտ, բայց դա չի նշանակում, որ նրան աջակցում են: ՀԱԿ-ն ասում է՝ ժողովուրդ, գտնում եմ, որ այսպես է պետք անել, եկեք քննարկումներ անենք: Իհարկե այդ քննարկումները չվերագրենք հայհոյանքներին, զազրախոսություններին, այդ առումով էլ ՀԱԿ-ն ավելի մաքուր ու ճիշտ է, որովհետև հասկանում է, որ իհարկե ազգայնամոլական գաղափարների շուրջ ավելի շատ կարելի է միավորվել, կարելի է Հռոմի պապից շատ կաթոլիկ երևալ՝ ճչալ, գոռալ, բայց այդ ճվճվոցները ոչ մի բանի չբերեցին ու մենք անընդհատ աստիճան առ աստիճան ընկել ենք ու հասել ենք սանդղակի ամենաներքևի մասին, և չգիտեմ այնտեղից ուր ենք հասնելու:

Պարոն Կարախանյան, իսկ ինչո՞ւ էր պետք Ծառուկյանի վերադարձը, սա դարձյալ քաղաքական իշխանության հաշվարկների տիրույթում է։

-Ծառուկյանի հարցը բարդ խնդիր է, տարբեր բաներով է պայմանավորված։ Իհարկե Ծառուկյանը ունի իր հետնորդները, այսպես ասած, իր կողմնակիցները, որոնք ցանկանում են, որ նա վերադառնա, այստեղ հարց չկա. երկրորդը՝ իհարկե իշխանություններն ամեն դեպքում ուզում են օգտագործել Ծառուկյանին այս նոր կոնտեքստում՝ իրենց խնդիրների, իրենց հաշվարկների մեջ: Երրորդը՝ սա է շատ հետաքրքիր՝ Ծառուկյանը իր կապիտալով (սա քաղաքական կապիտալ է) ուզում է քաղաքականության վրա ունենալ իր ազդեցությունը՝ մեծ, փոքր, այսինքն՝ եթե կան օլիգարխներ կամ մեծահարուստներ, որոնք կարող են պաշտպանել այս կամ այն կուսակցության, Ծառուկյանի տեսակետից, որպես ֆիգուր, սա ավելի շատ կարելի է համարել քաղաքական կապիտալ, շատ դժվար է լինելու, ամեն դեպքում, եթե իշխանությունը Ծառուկյանին բերում է խաղի կանոնների մեջ մտցնում, որպեսզի ստեղծի ղեկավարվող ընդդիմություն, ամեն դեպքում դա շատ պրոբլեմատիկ է և իշխանությունները շատ ավելի հակված են, որ Ծառուկյանին չթողնեն գա քաղաքականություն, քան թե իրենք բերեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում