Ղրղզստանում հունվարի 17-ին ազգային սուգ է հայտարարվել՝ կապված երեկ Բիշքեկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետ։ Սուգը հայտարարվել է նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հրամանով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ղրղզստանի տարածքում, ինչպես նաև արտերկրում նրա դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի պետական դրոշները կիջեցվեն։ Չեղարկվել են ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները։ Կառավարությանը հանձնարարվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ անհրաժետ օգնություն ցուցաբերել զոհերի ու վիրավորների ընտանիքներին։
Երեկ Մանաս օդանավակայանից ոչ հեռու վթարվել էր թուրքական Boeing 747 բեռնատար օդանավը, որը չվերթ էր իրականացնում Հոնկոնգից։ Զոհվել է 37 մարդ՝ բնակիչներ և անձնակազմի անդամներ։