Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեհը հայտարարել է, որ համաշխարհային շուկայում սկսվել է թանկարժեք նավթի ժամանակաշրջան, և որ շուկայի ընթացիկ իրավիճակը կայուն է.
«Ես վստահ եմ, որ ՕՊԵԿ-ի անդամներն ու երկրները, որոնք չեն մտնում այդ կազմակերպության մեջ, կկատարեն նավթարդյունահանման կրճատման պարտավորությունները։
Արդյունքում՝ համաշխարհային շուկայից հեռացվելու է ավելորդ քանակը, պահանջարկը և առաջարկը հավասարակշռվելու են, գները կբարձրանան։ Դա տեղի է ունենում արդեն այժմ։
Իրանական ընթացիկ տարում (2017 թվականի մարտի 20-ին) Նավթի ու գազի կոնդենսատի արտահանումից Իրանի եկամուտները կազմելու են մոտ 41 միլիարդ դոլար։
Առաջին 9 ամիսներին (մարտի 21-դեկտեմբերի 21-ին) դրա եկամուտները կազմել են 24.7 միլիարդ դոլար»։