Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Աստանայում միջսիրիական բանակցությունների անցկացման հարցը և ընդհանրապես Սիրիայում տիրող իրավիճակը։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարությունում, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ռուսական կողմը։
Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցությունների հարցում գործողությունների հետագա համակարգման անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև ռուս-իրանական երկկողմ օրակարգի մի շարք խնդիրներ։