Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՀՕՊ-ը մայրաքաղաք Թեհրանի երկնքում խոցել է անհայտ ծագման քաղաքացիական անօդաչու թռչող սարք։
Այդ մասին հայտարարել է Թեհրանի նահանգապետ Իսա Ֆարհադին՝ ընդգծելով, որ մի քանի կրակոց է արվել ԱԹՍ-ի ուղղությամբ. «Դա չի եղել ռազմական ԱԹՍ։ Մենք չգիտենք, թե ում է պատկանում այն»։