Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանն այսօր 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանին։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափի թմրանյութերի ապօրինի առևտրի համար։ Ակտիվիստին մերժել են վերջին խոսքիի իրավունքից՝ հայտարարելով, որ նա դատապարտվել է քաղաքական պատվերով։
Պաշտպանող կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Գահրամանը կալանավորվել է նախորդ տարվա օգոստոսին։ Նրա ընկերների կարծիքով՝ Գահրամանին կալանավորել են Facebook-ի գրառման համար, որում ակտիվիստը Իլհամ Ալիևի որդուն հեգնանքով համեմատել է Իսմայիլ շահի հետ։ Իրավապաշտպան կազմակերպությունները Գահրամանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։