Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակը պատրաստ է. հայտնի են թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» դաշինքի մյուս՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկ շաբաթ առաջ է հստակեցրել իր ցուցակը: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեր ցուցակներն ավելի վաղ են հստակեցված եղել, ուղղակի մենք դրանք չենք հրապարակել, քանի որ քննարկումները այլ հարցերի վերաբերյալ շարունակվում են, իսկ թե ովքեր են ընդգրկված և ցուցակի որ համարն են զբաղեցնելու՝ մեծ հաշվով հայտնի են, հայտնի են տարածքները, բայց կարծում եմ՝ դեռ ժամանակ ունենք հրապարակելու. առաջիկայում կներկայացնենք»:

Հավանաբար այս ամսվա ընթացքում կուսակցությունը կներկայացնի իր ցուցակը. «Մեր առջև ներկայացնելու խնդիր չենք դրել, որովհետև այդ թեկնածուների ներկայացման խնդիրն ավելի շատ տեղական նշանակություն ունի, տեղերում պետք է նրանք ներկայացվեն՝ այն տարածքներում, որտեղ նրանք առաջադրվում են: Եվ տարածքներ կան, որ արդեն գիտեն՝ ով է լինելու մեր թեկնածուն որոշ համայնքներում, և տարածքներ էլ կան, որ դեռ չգիտեն: Ընդհանուր ցանկը երևի թե հունվարի վերջին կներկայացնենք»:

Հարցին՝ ռեյտինգային ցուցակներում առաջադրված երիտասարդ քաղաքական գործիչները ինչպե՞ս են պայքարելու թաղային հեղինակություն համարվող իշխանական թեկնածուների դեմ, Էդմոն Մարուքյանը ասաց. «Որովհետև ընտրությունը քաղաքական է, համամասնական տրամաբանություն կա այս ընտրության մեջ, և այդ տրամաբանությամբ պետք է կազմակերպվի: Ես չեմ կարծում, որ մենք անմրցունակ թեկնածուներ ենք առաջադրում, մեր թեկնածուները լուրջ մրցակցային թեկնածուներ են»:

Կարճ չի՞ լինի ժամանակը քարոզարշավին ծրագրեր ներկայացնելու համար՝ հարցին էլ պատասխանեց. «Քարոզարշավի ժամանակահատվածը ամեն դեպքում կարճ է, բայց չեմ կարծում, թե այդ 25 օրերի ընթացքում թե՛ հեռուստաընկերություններն օգտագործելով, թե՛ տարածքներում շատ ակտիվ գործելով չենք հասցնի իրականացնել»:

Հարցին՝այդքան ընտրատարածքներում ռեյտինգային թեկնածուներ առաջադրելու համար անհրաժեշտ թվով մարդիկ կա՞ն. «Կան, բայց խնդիրն այն է, որ այս իրավիճակում մեզ համար ավելի հեշտ է, որ մենք դաշինքով ենք գնում, և եթե խնդիր առաջանա ինչ-որ տարածքում, մենք մեկս մյուսիս պետք է փոխլրացնենք: Այսինքն՝ որ տարածքում որ ուժն ավելի ուժեղ թիմ կունենա, կարող ենք այդ ուժի ներկայացուցչին որպես թեկնածու առաջադրել»:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում