ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին ստորագրել է շարքային Գարիկ Վարդանյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝
ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: