Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Սպանելուց հետո բուշլատ էին հագցրել, գլուխը կախ, ոտքերը քարշ էին գալիս. նոր սահմռկեցուցիչ մանրամասներ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մասին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:

Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալ էլ կա՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Այդ միջադեպը տեղի է ունեցել Հայկազի սպանությունից երեք օր առաջ՝ 2015 թվականի հունվարի 25-ին:

Դատարան էր ներկայացել այս գործով վկա կուրսանտ Թելման Մխիթարյանը:

Այս գործից անջատված մասով Թելման Մխիթարյանը ամբաստանյալ է՝ դեպքի գիշերը նա եղել է օրապահ, ըստ մեղադրանքի՝ հերթապահության կանոնները խախտել, պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:

Քանի որ Թելման Մխիթարյանը ամբաստանյալի կարգավիճակ ունեցող վկա է, նախագահողը նրան բացատրեց ցուցմունք տալու կամ չտալու՝ ամբաստանյալի՛ իրավունքները, այն, որ ամբաստանյալ-վկան նույնպես իրավունք ունի ցուցմունք չտալ, հարցերին չպատասխանել, ինքն իր դեմ ցուցմունք չտալ, ու դա չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:

Թելման Մխիթարյանը հայտարարեց, թե ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվում է:

Դատարանը հրապարակեց Թելման Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները:

Թելմանը այն քիչ վկաներից է, ով անուններով նշել է, որ դեպքի գիշերը տեսել է՝ ինչպես են Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը աստիճաններով իջեցնում հինգերորդ կուրսանտին, ում հագին բուշլատ կար, նրա գլուխը կախված էր, ու ենթադրաբար՝ դա արդեն անկողնում սպանված Հայկազ Բարսեղյանն էր, ում տանում էին մարզահարապարակում կախելու՝ ինքնասպանության պատրանք ստեղծելու նպատակով:

Թելման Մխիթարյանը հայտնել էր, թե ամբաստանյալներին ու տուժող Հայկազ Բարսեղյանին ճանաչել է 2014 թվականի օգոստոսից, երբ ընդունվել է ռազմական ինստիտուտ, ու նորընծա կուրսանտները եղել են «կարանտինի» մեջ:

Վկան նշել է, որ կուրսանտները արդեն իսկ բաժանվել էին խմբերի՝ կախված այն բանից, թե որ վարժարանից էին եկել:

Ըստ Թելմանի՝ Հայկազ Բարսեղյանը շատ ընկերներ չուներ: Իսկ մի անգամ առանձին զրուցելու ժամանակ Հայկազը Թելմանին ասել է, թե ռազմական ինստիտուտում սովորել չէր ցանկանում, բայց հանուն ընտանիքի՝ սպայական աշխատանք ու նորմալ աշխատավարձ ունենալու համար կմնա ու կսովորի… Նա լավ սովորողներից էր:

Գնել Թևոսյանը հաճախ բացակայել է, նրան թույլատրվել է այն ամենը, ինչ արգելվում էր մյուսներին, ոչ լավ առաջադիմություն ունենալով՝ նա տուն է գնացել ոչ միայն շաբաթ-կիրակի, այլև աշխատանքային օրերին: Նրա մոտ միշտ բջջային հեռախոս էր լինում…

Շուտով Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը մտերմացել են ու մարտկոցի մնացած անձնակազմի նկատմամբ ձեռք են բերել իշխող դիրք, նրանք խառնվել են բոլոր միջադեպերին: Նրանք հիմնականում նշանակվել են ջոկերի հրամանատարներ, անձնակազմին ուղեկցել են շարվելու, ճաշարան, շարքից ուշացողներին նախատել ու դիտողություններ են արել: Հայկազին շատ են դիտողություն արել՝ մոտ յոթ-ութ անգամ, Հայկազը, ըստ Թելմանի, չէր պատասխանում նրանց: Վատ սովորելու համար Մովսեսին շուտով ազատել են ջոկի հրամանատարությունից:

Ըստ Թելմանի նախաքննական ցուցմունքի՝ դեպքի գիշերը «կապտյորկայում» ժամը 23-ից հետո կերուխում են արել, ծնունդ են նշել, որին ներկա են եղել նաև հարևան վաշտից կուրսանտներ: Երբ ինքը, որպես օրապահ, հարցրել է Վաչեին, թե ի՞նչ են անում, նա պատասխանել է, թե կապիտան Ավետիսյանը տեղյակ է, հերթապահների համար խնդիրներ չեն առաջանա:

Դեպքի գիշերը Թելմանը Հայկազին վերջին անգամ տեսել է ժամը 23-ի սահմաններում, երբ Հայկազը ննջարանից դուրս է եկել ծխելու: Նա համոզել է, որ Թելմանն էլ հետը ծխի:

Ավելի ուշ՝ գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում օրապահ Թելմանը, գտնվելով միջանցքում, տեսել է, որ երրորդ հարկի աստիճաններով իջնում են Վաչեն ու Գնելը՝ բուշլատով կուրսանտի թևատակերից բռնած: Նրանց հետևից իջնում էին Մովսեսն ու Նորիկը: Նրանք, ըստ Թելմանի, իջնում էին ծիծաղելով, ու Թելմանը մտածել է, թե կերուխումի ժամանակ հարբած Արթուր Վահանյանին են իջեցնում՝ տանում են նրա վաշտ: Այդպես է մտածել, քանի որ կերուխումի եկած Վահանյանը բուշլատով էր, ու նրա գնալը Թելմանը չէր նկատել:

Ըստ մարմնակազմության՝ այդ իջեցվողը կարող էր լինել նաև Հայկազ Բարսեղյանը: Բուշլատով կուրսանտը, ում իջեցնում էին չորսով, չէր շարժվում, նրա գլուխը կախ էր, դեմքը չէր երևում, ոտքերը կախված էին ու քարշ էին գալիս հետևից: Այն, որ իջեցվողը եղել է արդեն սպանված Հայկազ Բարսեղյանը, Թելմանը եզրակացրել է, երբ առավոտյան Հայկազի անկողինը գտել են արյունոտ, իսկ Հայկազի դին՝ մարզահրապարակում կախված:

Օրապահ Թելմանը Գնելին ու նրա ընկերներին ոչինչ չի հարցրել՝ նրանց հեղինակությունը հաշվի առնելով, երևի: Հետո նա չի տեսել, թե այդ իջնողները ինչպես են վերադարձել, բայց քիչ անց տեսել է Նորիկ Սահակյանին, ով հայտնվել է իր կողքին ու առաջարկել է սուրճ խմել:

Թելմանը Նորիկին չի հարցրել, թե ո՞ւմ էին իջեցնում կամ՝ ինչո՞ւ: Հարցաքննության ժամանակ նա, պատասխանելով քննիչի հարցին, ասել է՝ հասկանում է, որ այդ պարագայում անտարբերություն է դրևորել, բայց այն ժամանակ կարծել է, թե կերուխումի ժամանակ հարբած Վահանյանին են իջեցնում, տանում են հարևան վաշտ:

Դեպքից երկու օր անց Թելմանը հարցուփորձ է արել Արթուր Վահանյանին, վերջինս ասել է, թե կերուխումից հետո ինքն ինքնուրույն գնացել է իր վաշտ, իրեն ոչ ոք չի իջեցրել: Թելմանը հասկացել է, որ ինքը Վահանյանի հեռանալը չնկատելով՝ սխալմամբ աստիճաններով իջեցվող բուշլատով կուրսանտին նրա տեղն է դրել:

Գիշերվա ժամը 3-ի սահմաններում օրապահ Թելմանը լսել է, որ ննջարաններից մեկի դուռը բացվեց, ինչ-որ մեկը՝ բաճկոնի օձիքը վերև քաշած, դեմքը փակած՝ վազելով իջել է: Թելմանը նրա հետևից փորձել է նայել, նայել է նաև դրսի դռանը, որ տեսնի, թե կուրսանտներից ով է այդ վազողը, բայց այդպես էլ շենքից նրա դուրս գալը չի նկատել:
Ժամը 3-ն անց 40-ի- 3-ն անց 50-ի սահմաններում անակնկալ կերպով տեսել է, որ զինվորական ձմեռային բաճկոնով ու շալվարով մեկը, օձիքը բարձրացրած, մեջքով դեպի իրեն՝ արագ-արագ մաքրում է աստիճանները: Թելմանը ձայն է տվել, այդ կուրսանտը ձայն չի հանել, չի շրջվել, փախել է: Թելմանը մտածել է, որ նա կարող էր Մովսեսը կամ Վահանյանը լինել:

Այս ամբողջ տեղաշարժերը ստիպել են, որ Թելմանը, որպես օրապահ, մտնի Հայկազ Բարսեղյանենց ննջարան ու ստուգի՝ բոլո՞րն են այնտեղ, բացակա կուրսանտ չկա՞:

Նա լապտերով լուսավորել է սենյակը: Կարեն Բաղրամյանն ու Հայկազ Բարսեղյանը, ըստ Թելմանի, պառկած էին՝ «ադյալով» դեմքերը ծածկած: Հայկազի ոտքերի մոտ դրված էր թաց անձեռոցիկների տուփ, դա տարօրինակ է թվացել Թելմանին, բայց նա ձեռք չի տվել: Հետո զորամասի հերթապահն է ժամը 4-ի սահմաններում ստուգելու համար մտել այդ ննջարան ու այնպիսի տպավորություն է ստացել, թե բոլոր կուրսանտները իրենց անկողիններում քնած են: Այնինչ՝ Հայկազի անկողինը այնպես էին սարքել, «ադյալը» այնպես էին ուռցրել՝ ասես դրա տակ մարդ է պառկած… Երբ առավոտյան բացել են անկողինը, այնտեղ Հայկազի սպորտային համազգեստն էր միայն՝ արյունոտ վիճակում…

Հետագայում Թելմանը խոսել է ննջարանի տղաների հետ, նրանցից մեկը պատմել է, որ արթնացել է Հայկազի մահճակալի մոտից եկող ձայներից, տեսել է, որ Վաչեն բռնել է Հայկազի ոտքերը, Գնելը, Մովսեսն ու Նորիկը՝ բռնում են նրա ձեռքերից, փակում են բերանը: Այս կուրսանտն ասել է, թե վախից լեզուն «կուլ է գնացել…»:

Թելմանը նախաքննական ցուցմունքում ժամեր է նշել, սակայն հավելել է, որ րոպեների ճշտությունը պնդել չի կարող, քանի որ ոչ ոք չգիտեր՝ այդ գիշեր ինչ է տեղի ունենում, որպեսզի ժամերի ու րոպեների վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնի…

Թելման Մխիթարյանը նախաքննության ժամանակ առերես հարցաքննվել է Վաչե Սահակյանի ու Գնել Թևոսյանի հետ, պնդել է իր ցուցմունքները:

Առերես հարցաքննության ժամանակ Գնելը ասել է, թե ինքը Վաչեի, Մովսեսի ու Նորիկի հետ ինչ-որ մեկին իջեցնել չէր կարող, քանի որ ինքը այդ երեքի հետ «նորմալ հարաբերությունների մեջ չէր»: Թելմանը պնդել է, որ Գնելը Վաչեի, Նորիկի ու Մովսեսի հետ եղել «նորմալ հարաբերությունների մեջ», նա եղել է հինգերորդ կուրսանտին իջեցնող քառյակի կազմում, այդ կուրսանտի թևատակից բռնածներից մեկը:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Թելման Մխիթարյանը հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին: Միայն պատասխանեց դատախազի հարցին՝ ի՞նքն է գրել, արդյոք, նախաքննական ձեռագիր ցուցմունքները: Թելմանը որոշ ժամանակ ուսումնասիրեց ձեռագիրն ու հաստատեց, որ ինքն իր ձեռքով  է գրել այդ ցուցմունքները:

Ամբաստանյալների պաշտպանները սկսեցին հարցեր հնչեցնել, որոնց Թելմանը չէր պատասխանում: Մասնավորապես, Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հարցրեց. «Ռազմական ոստիկանությունում ձեր նկատմամբ խորթ մեթոդների կիրառմա՞մբ է պայմանավորված, որ հրաժարվում եք հարցերին պատասխանել»:

Նախագահողը այդ խուճուճ հարցը վերաձևակերպեց ու հարցրեց՝ վկայի նկատմամբ հարցաքննությունների ժամանակ խորթ մեթոդներ, բռնություն գործադրվե՞լ է: Թելմանը պատասխանեց, որ չի կիրառվել:

Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարություն արեց, որ իր պաշտպանյալը դեպքի գիշերը արթնացել է դաս սովորելու, նա այլուրեքություն է ներկայացրել, բայց նրա այլուրեքությունը արհեստականորեն «ջարդել են»՝ Թելմանի հակասական ցուցմունքներով: Ըստ Հ. Արսենյանի՝ Թելմանն իր նախաքննական ցուցմունքներում դեպքերի ու դեմքերի «շիլաշփոթ է սարքել»: Նրան՝ վկային, «հասցրել են ամբաստանյալի աստիճանին, որ նա այսօր դատարանում ցուցմունք չտա ու հրաժարվի հարցերին պատասխանելուց»:

Ըստ Արա Զաքարյանի՝ քննիչը դիտավորությամբ Թելման Մխիթարյանին չի հարցրել՝ դեպքի գիշերվա անցուդարձի մասին նա որևէ մեկին պատմե՞լ է, եթե նման հարց տար, ու Թելմանը ինչ-որ մեկի անունը տար, հետո նրա ցուցմունքը կասկածի տակ կառնվեր՝ տվյալ մարդուն հարցաքննելու արդյունքում:

Պաշտպանները միահամուռ դժգոհ էին վկայի վարքագծից, նրանք ընդգծեցին,ո ր զրկվում են վկային հարցեր տալու իրավունքից, իսկ այն երկու ամբաստանյալները, ում հետ վկան նախաքննության ժամանակ առերես չի հարցաքննվել, ընդհանրապես զրկվում են իրենց դեմ ցուցմունք տված անձին հարցեր տալու իրավունքից:

Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել վկա Թելման Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դատարանը, օրենքը խախտելով, հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները, այսինքն՝ դատարանում այդ ցուցմունքները ձեռք են բերվել օրենքի էական խախտմամբ:

Ըստ մեղադրողների ու տուժող կողմի՝ Արա Զաքարյանի միջնորդությունը, որին միացել էին բոլոր պաշտպանները, ենթակա էր մերժման:

Դատարանը մերժեց այդ միջնորդությունը և նշեց. այն դեպքում, երբ վկան նաև ամբաստանյալի կարգավիճակ ունի ու դատարանում հրաժարվում է ցուցմունքներ տալուց, դատարանը հրապարակում է նրա նախաքննական ցուցմունքները. «Դատարանը համաձայն չէ պաշտպանների դիրքորոշմանը: Դատարանը ցանկացած գործով նույն կերպ է վարվում ու հատկապես այս գործով շեղումներ թույլ չի տալիս»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 23-ին: Կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Դատական նիստի ավարտից հետո Հայկազ Բարսեղյանի հայրը վրդովմունքով նշեց, որ Արա Զաքարյանի միջնորդության դեմ առարկող  իր ներկայացուցչի՝ փաստաբան Անի Թորոսյանի հասցեին ամբաստանյալ Վաչե Սահակյանը շրթունքների շարժումով վիրավորական բառեր է արտաբերել: Թիկունքով դեպի իր պաշտպանյալը նստած փաստաբանն ասաց, որ ինքը նման բան չի նկատել: Նախագահողը տուժողի իրավահաջորդին զգուշացրեց, որ նման բան նկատելու դեպքում անմիջապես հայտնի:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում