Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Սերժ Սարգսյանը պայման է խախտել. կրիմինալ համակարգի մարդուն այդ լեզվով են պատասխանում

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

-Պարոն Մանուչարյան, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը համացանցում տարածել է մի տեսանյութ, որտեղ պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը 93թ-ի մայիսի 28-ին Մոսկվայում մասնակցում է մի միջոցառման, որտեղ ներկա է նաև աշխարհում մեծ քրեական հեղինակություն ունեցող Դեդ Հասանը: Այդ ժամանակ Ս. Սարգսյանը Գերագույն խորհրդի պատգամավոր էր, դուք 91-93թթ-ին եղել եք Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու. արդյո՞ք այս տեսանյութի կամ այդ մասնակցության մասին որևէ բան իմացել եք այն ժամանակ, թե՞ անակնկալ է Ձեզ համար:

-Կոնկրետ այդ հանդիպման մասին, ոչ, չեմ իմացել, ես առաջին անգամ եմ տեսնում այդ նյութը: Այդ նյութի տեղադրման պահից ակնհայտ է, որ հայաստանյան իշխող կրիմինալ խմբավորումը, ես նկատի ունեմ այն կրիմինալ խմբավորումը, որը ձևավորվեց մեզ մոտ, և մենք անվանում ենք ղարաբաղյան կլան, այդ խմբավորման այսօրվա պարագլուխը ինչ-որ պրոբլեմ ունի ուրիշ խմբավորումների հետ, որի շրջանակում դա ուղարկված է որպես հիշեցում, որպես նախազգուշացում, պահանջ, որ ինչ-որ պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել, կատարվեն: Ըստ ամենայնի՝ դա կապված է Հայաստանում իշխանության իրականացման հետ, որովհետև վերջին շրջանում այդ խոսակցությունները, գնահատականները շատ-շատ էին, և դրա հետ կապված է: Ինչ վերաբերում է անցյալին, ապա հետխորհրդային տարածքների ժողովուրդների համար փաստորեն դա եղավ «զարգացման» այն ճանապարհը, որ ընտրված էր նրա համար, հետսոցիալիստական տարածքների երկրները պետք է ենթարկված լինեին կործանման, այսինքն՝ այն հասարակական, տնտեսական, ռազմական, գիտական համակարգերը, որ ստեղծված էին, պետք է տարրալուծվեին, ոչնչացվեին, և ուղիներից մեկը էլիտաների ինվերսիան էր, այսինքն՝ երկրների տականքը, ես նկատի ունեմ կրիմինալ համակարգերը, պիտի բարձրանային վերև և վերցնեին երկրի ղեկավարությունը՝ ինչպես, օրինակ, այսօր Հայաստանում է կամ հետխորհրդային տարածքի համարյա բոլոր երկրներում, և մյուս կողմից՝ իրական էլիտաները՝ գիտական, հոգևոր, մշակութային, պետք է վերածվեին անզոր անհատների, խմբերի և այլն: Սա միակ տեսանյութը չէ, այսպիսի նկարահանումներ շատ կան:

-Այսինքն՝ հետխորհրդային բոլոր երկրների՞ն է սա հատուկ, պարոն Մանուչարյան:

-Այո՛, հետխորհրդային բոլոր երկրներում դա կարող եք դիտարկել: Հիշեցնեմ մի նկարահանում նույնպես. Սերժ Ջիլավյանը երբ որ ժամանել էր Հայաստան, Հայաստանի կոռումպացված կրիմինալ շրջանակները նրա հետ քեֆ էին անում՝ պարելով սեղանների վրա, շաղ տալով հսկայական գումարներ, այն ժամանակ խորհրդային գումարներ էին, մեծ կապոցներով շաղ էին տալիս, դա 91թ-ի նկարահանում էր: 91թ-ից մեր շաժումը նոր էր եկել իշխանության, և մարդկանց սկսել էին վերցնել այդ շրջանակի մեջ և տանել որոշակի ուղղությամբ… Ընդունված էր մի ուղղություն, մեր բարեկամները, մեզ առաջնորդող «քեռիները»՝ միջազգային տարբեր առաջատար համակարգերից, մեզ ասացին ուղիներ, որ պետք է մասնավորեցվի, այս արվի, այն արվի՝ այն ինչ-որ կատարվեց այստեղ , և այդ շրջանակի մեջ կրիմինալ խմբավորումները սերտաճեցին էլիտաների հետ, էլիտաներին դարձրին կրիմինալ, և շնորհիվ այդ սերտաճման՝ ոչնչացվեցին երկրների  այն նվաճումները, որոնց հասել էին: Այսօր ունենք կրիմինալ խմբավորում, որ ղեկավարում է Հայաստանը, և չունենք գիտություն, կրթություն, արդյունաբերություն և այլն:

-Պարոն Մանուչարյան, ինչո՞ւ էր պետք այսքան տարի անց այս տեսանյութը, հնարավո՞ր է սա պայմանավորված է նաև նախընտրական զարգացումներով, Ս. Սարգսյանի՝ քաղաքակնության մեջ մնալու հավակնություններով:

-Ինձ համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը խախտել է կարևորագույն պայմանավորվածություն,և քանի որ նա կրիմինալ համակարգի մարդ է, իրեն այդ լեզվով են բացատրում:

Այն ժամանակվա՞ պայմանավորվածություն է խախտվել:

-Բացարձակապես ոչ: Այն ժամանակվա նկարահանումն օգտագործվում է այսօրվա խնդիրները լուծելու համար: Այսօրվա մասին է խոսակցությունը. ասում են՝ Սե՛րժ Սարգսյան, դու այսինչ բանը խախտել ես, ասում են՝ ղարաբաղյա՛ն կլան, դուք հարվածի տակ եք, որովհետև ձեր առաջնորդը ինչ-որ բան խախտել է: Թե ինչ է խախտել, ինչպես է խախտել և ինչպես է լինելու, դա կերևա ապագայում: Մարդիկ ընտրում են ճանապարհը. Սերժ Սարգսյանին և ղարաբաղյան կլանին առաջարկվեց ապրիլյան պատերազմից հետո դուրս գալ այդ վիճակից, այսինքն՝ հնարավորություն կար էապես ընդլայնել մեր ժողովրդական տարրը, իրենք դառնային դրա բաղկացուցիչ մասերից մեկը, արդեն ինքը չորոշեր, շատ ավելի լայն լիներ որոշող շրջանակը, և մասնավորապես այդպիսի դիրք պետք է ունենար Ղարաբաղը և նրա ղեկավարությունը ապրիլյան պատերազմից հետո: Այդքան զոհերը, նոր պատերազմի հեռանկարն անգամ այդ մարդկանց չստիպեց, որ իրենք այլ ուղի փնտրեն, նրանք շարունակեցին իրենց ճանապարհը՝ թալանիր, տար և այլն: Եվ հիմա Սերժ Սարգսյանը որոշել է, որ ինքը ինչ-որ պայմանավորվածություններ կարող է և խախտել, իրեն կարծես թե ինչ որ տեղից ասում են՝ ոչ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում