Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում Է, որ երկիրը պետք Է ունենա արևմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ: Այս մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից:
Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 54 տոկոսը հանդես Է եկել արտաքին քաղաքականության արևմտամետ ուղեգծի օգտին՝ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ: Հարցման մասնակիցների 72 տոկոսը պաշտպանել է Վրաստանի կառավարության հայտարարությունն ամասին, որ երկիրը պետք է դառնա ԵՄ անդամ։
Հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Վրաստանին օգուտ կբերի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը:
Սոցիոլոգիական հարցումն անցկացվել Է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել Է ավելի քան 3 հազար մարդ։