Samsung հարավկորեական ընկերությունը պարզել է Galaxy Note 7 սմարթֆոնների հրկիզման պատճառը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մասնագետները եկել են այն եզրահանգման, որ սմարթֆոնի հրկիզման պատճառը մարտկոցն է։
Հայտնի է նաև, որ արտադրողը մտադիր է առաջիկա ամիսներին թողարկել նոր սմարթֆոն, և գնորդների վստահությունը վերականգնելու համար ընկերությունում մտադիր են որքան հնարավոր է համոզիչ մեկնաբանություն տալ թաբլեթի անսարքության վերաբերյալ։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Samsung-ի պաշտոնական ներկայացուցիչները մտադիր են պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ հունվարի 23-ին։