Հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վակայակոչելով Ղրղըզստանի ԱԻՆ-ի իր աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ երկրորդ «սև արկղի» որոնման աշխատանքները շարունակվում են։
Տեղեկատվության համաձայն՝ «սև արկղը» կփոխանցվի Միջպետական ավիացիոն կոիտեի անդամներին, որոնք հանրապետություն են ժամանելու վաղն առավոտյան։
Հիշեցնենք, որ Հոնկոնգ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը միջանկյալ վայրէջք էր պատրաստվում կատարել Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, երբ ընկել է բնակելի տների վրա՝ ավերելով բազմաթիվ շինություններ: Ավիավթրաի հետևանքով զոհվել է 37 մարդ։
Ղրղըզստանում հունվարի 17-ին սուգ է է հայտարարվել։