Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն դիմեց «շտապ օգնությանը» և փրկվեց…

Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը լարված էր և դիտարժան: Չնայած բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տվել էին դաշտի տերերին, այդուհանդերձ՝ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ցույց տվեց, որ այսօր ի զորու է երեք միավորի համար պայքարել ցանկացած մրցավեճում:

Տակտիկական առումով «Լիվերպուլը» հանդիպումը բավական հաջող սկսեց: Կիրառելով պրեսինգ՝ հյուրերը փորձում էին փակել ազատ տարածությունները, ինչի հետևանքով էլ «Մանչեսթեր Յունայթեդը», որը խաղում էր 4-3-3 խաղային սխեմայով, դժվարությամբ էր դուրս գալիս սեփական կիսադաշտից: Մինչև խփված գոլը՝ գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 55-45 էր հօգուտ «Լիվերպուլի»:

Ստեղծված իրավիճակում հանդիպման ընթացքը բեկեց «Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան: Վերջինս, ով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, ուղղակի տապալվեց: Երբ հակառակորդը ակտիվ պրեսինգ է կիրառում, կենտրոնական գոտու ֆուտբոլիստն իրավունք չունի երկար պահելու գնդակը, քանզի կորուստը կարող է սուր հակագրոհի շարժառիթ հանդիսանալ: Ավելին՝ երբ մրցակիցը ետ քաշված է խաղում, ապա գրոհող թիմը պետք է փորձի հաջողության հասնել ոչ թե դիրքային գրոհներով, այլ երկար փոխանցումներով և հեռվից կատարած հարվածներով: Երեք, չորս անգամ Պոգբան դաշտի կենտրոնում, փորձելով գնդակ պահել, կորցրեց այն, և մրցակիցը արագ հակագրոհներ ձեռնարկեց: Ֆրանսիացի կիսապաշտպանը Մխիթարյանի տպավորիչ փոխանցումից հետո չօգտագործեց իրական գոլային հնարավորությունը, իսկ սեփական տուգանային հրապարակում նրա ձեռքով խաղը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: Նման մակարդակի խաղացողը հատկապես դերբիների ժամանակ այս կերպ ձախողվելու իրավունք չունի: Նրա գործողությունները կարճ կարելի է որակել ֆուտբոլային տգիտություն:

Նկատելով, որ Պոգբան չի կարողանում կատարել իր պարտականությունը, դեռևս առաջին կեսում կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ստիպված էր ետ քաշվել: Բացը փորձում էր լրացնել նաև Մխիթարյանը, ով աջ եզրից շարունակ դեպի կենտրոն էր քաշում:  Իրավիճակը փրկելու համար երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյոն հենակետային կիսապաշտպան Կարիկի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ռունիին, որպեսզի Իբրահիմովիչը խաղա որպես «մաքուր հարձակվող»: Նա, փոխելով մարտավարությունը, առաջին անգամ կիրառեց 4-2-3-1 խաղային սխեման: Կարելի է ասել, որ Մոուրինյոյի այս մտահղացումն աշխատեց: Աշխատեց շնորհիվ մեկ այլ կիսապաշտպանի՝ Անդրե Էրերայի, ով երկրորդ կեսում ըստ էության կատարեց Կարիկի և դաշտում մոլորված Պոգբայի պարտականությունները:

Խաղը փրկելու կարևոր հանգամանքներից էր նաև Մատային և Ֆելաինիին ասպարեզ դուրս բերելը. Մխիթարյանն էլ ավելի արդյունավետ էր գործում արդեն ձախ եզրում: Ռունին որոշակի լարվածություն էր ստեղծում տուգանայինի մատույցներում, իսկ Իբրահիմովիչն ու Ֆելաինին առջևում ստիպում էին պաշտպաններին սխալներ թույլ տալ: Ինչպես միշտ, իր բարձրության վրա էր նաև աջ եզրային պաշտպան Վալենսին, ով գրեթե անսխալ գործեց:

Նկատենք, որ երկրորդ կեսում «Լիվերպուլը» ավելի շատ աչքի ընկավ առանց գնդակի գործողությունների արդյունավետությամբ: «Մանչեսթերը» խաղը թելադրողի դերում էր, բայց նկատվում էր սրության պակաս:

«Լիվերպուլի» առաջատարներից կիսապաշտպան Էմրե Ջանը, ով սովորաբար խաղում է ձախ եզրում, այս անգամ Յուրգեն Կլոպը նրան օգտագործեց ավելի շատ աջ եզրում: Ի դեպ, ըստ վիճակագրական տվյալների՝ Ջանն այս մրցավեճում ամենաշատ պաշտպանողական գործողություններ իրականացրած խաղացողն է:

Խաղը փրկելու գործընթացում, ինչ խոսք, մեծ դերակատարում ունեցավ Հենրիխ Մխիթարյանը: Այսօր եվրոպական թոփ-ակումբներում դժվար է գտնել մի ֆուտբոլիստի, ով մեկ հանդիպման ընթացքում կարող է գործել երեք խաղային գոտիներում: Հայ ֆուտբոլիստը Մոուրինյոյի համար իրական շտապ օգնություն է դարձել: Մխիթարյանը խաղաց, կիսապաշտպանության աջ, այնուհետև ձախ եզրում: Խաղի վերջում մեր ֆուտբոլիստն արդեն պաշտպանության ձախ եզրում էր: Ինչ խոսք, Մոուրինյոն կարող էր խաղավերջում Ֆելաինիին դաշտ մտցնել ոչ թե ձախ պաշտպան Դարմիանի, այլ հենց Մխիթարյանի փոխարեն: Բայց սկզբունքային դերբիում նա մինչև վերջ վստահեց Մխիթարյանին՝ գիտակցելով, որ հայ ֆուտբոլիստը, բացի պաշտպանության եզրը, այսպես ասած, պահելուց, կարող է նաև հաջողության հասնել առջևում, ինչը Դարմիանի մոտ այնքան էլ հաջող չի ստացվում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը ապացուցեց, որ այսօր առանց Մխիթարյանի «Մանչեսթերը» բավական թերի տեսք կունենա: Շատերը հիշատակում են Մխիթարյանի գոլային հնարավորությունները չօգտագործելը, բայց նրա օգտակար գործողության գործակիցն այնքան բարձր էր, որ վրիպումները կարելի է նորմալ որակել: Առաջին դեպքում մեր կիսապաշտպանը շեշտը դրեց հարվածի ուժի վրա, սակայն մրցակցի դարպասապահը բավական հաջող գործեց: Երկրորդ դեպքում Հայաստանի հավաքականի ավագը կարող էր ինքը գրավել դարպասը, բայց նախընտրեց փոխանցել գնդակը Մարսիալին, ով չիրացրեց իրական գոլային պահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում