Ղազախստանում ձերբակալվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմի նախկին ղեկավար Բագլան Մայլիբաևը, որը կասկածվում է պետական գաղտնիքները հրապարակելու համար։ Այս մասին հաղորդում է Tengrinews-ը՝ վկայակոչելով ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունը։
Նշվում է, որ Մայլիբաևից բացի ձերբակալվել է նաև նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցներից ևս մեկը՝ Նիկոլայ Գալիխինը, որը եղել է ներքին քաղաքականության հարցերով զբաղվող բաժնի ղեկավարի տեղակալը։
Ձերբակալություններն իրականացվել են հունվարի 12-ին։ Մայլիբաևը և Գալիխինը կասկածվում են պետական գաղտնիքներն անօրինական կերպով հավաքելու, տարածելու, հրապարակելու համար։ Մայլիբաևը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է 207թ․ հունվարի 12-ին։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականից։