Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ընդդիմադիրները տրված են այն մոլորությանը, թե բոլոր դժվարությունների պատճառը տվյալ պահի իշխանություններն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

Պարոն Պեպանյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական զարգացումները: Շատ ընդդիմադիրներ կարծեք թե հետընտրական զարգացումներով են մտադիր հաջողության հասնել: Արդյոք, ըստ Ձեզ, կլինի համաժողովրդական մոբիլիզացիա:

Նախընտրական զարգացումները տրամաբանության մեջ են` ընտրությունները վաղ թե ուշ դադարելու են գոյություն ունենալ, և մենք մոտենում ենք վերջնագծին: 1996-ին կյանքն ապացուցեց, որ ընտրություններով և հետընտրական զարգացումներով հնարավոր չէ իշխանություն փոխել: Ոմանք սա լավ չըմբռնեցին և ցանկացան անձամբ, սեփական փորձով համոզվել: Կյանքը նրանց տվեց այդ հնարավորությունը: Դեռ կան մի քանի հոգի, ովքեր ուզում են անձամբ համոզվել:

Քաղաքական ուժերը վերադասավորման փուլում են, դաշտերը դաշինքներով, լայն կոնսոլիդացիայով են պատկերացնում ընտրություններին մասնակցելը և արդյունք գրանցելը: Որքանո՞վ կարող է արդյունավետ լինել այդ ձևաչափը:

Դաշինքով ընտրություններին մասնակցելը վկայում է նաև այն մասին, որ քաղաքական ուժերն ընդունում են, որ միայնակ ոչինչ փոխել չեն կարող: Այս դեպքում նաև պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու հնարավորություն է ստեղծվում: Ընտրությունները մեզ հակացուցված են, դրանք վտանգավոր են ու քայքայիչ: Եթե բավարար խելացիություն ունենայինք, ապա չէինք տրվի պարտադրված այդ խաղին և կջանայինք ամեն ընտրության ժամանակ ներքին համաձայնությունների հասնել, որից կշահեր թե ժողովուրդը, թե պետությունը: Սկսած 1998 թվականից, ամեն ընտրության ժամանակ մի նոր գիրք եմ տրամադրել առանցքային քաղաքական ուժերին, որոնցում հիմնավորել եմ ժողովրդավարության անհնարինությունը մեզանում, բայց…

 Քաղաքական ճահճացած վիճակին հնարավոր կլինի՞  նոր շունչ հաղորդել:

Հարցը վերաձևակերպենք այսպես` եթե այդ նոր շունչը չհաղորդվի, ապա ճահճացած վիճակը վերջնականորեն կկազմալուծի պետությունը: Այդ շունչը քաղաքական դաշտում եղած ուժերից սպասելն այնքան էլ իրատեսական չէ: Իրականությունը մեծ վերափոխումների կարիք է զգում: Դա անել կարողանալու համար նախևառաջ հարկավոր է կարողանալ ճանաչել այդ իրականությունը, պարզել այն որոշող խորքային երևույթները: Քաղաքական դաշտում առկա ուժերը մեծ խնդիր ունեն այդ հարցում. իշխանամետների մոտ բացակայում է վերափոխումների գնալու կամքը, ընդդիմադիրներն էլ տրված են այն մոլորությանը, թե բոլոր դժվարությունների պատճառը տվյալ պահի իշխանություններն են: Նոր շունչը կբերեն այն նախաձեռնությունները, որոնք հարցին մակերեսային մոտեցում չեն ցուցաբերում: Արդեն նկատելի են նման նախաձեռնություններ` «Հոգևոր Հայաստանը», «Հայքը», «Վերելք» արժեհամակարգային կառույցը, որոնք ունենալով իրավիճակի ռեալ գնահատականը, ձգտում են հայության համախմբման` այլ արժեհամակարգի հիման վրա: Ժամանակին ուշագրավ նախաձեռնություն ուներ նաև «Ժառանգություն» կուսակցությունը` «Նոր Հայաստան» անունով, բայց կարծես այնտեղ մոռացել են այդ մասին: Կան նաև սոցիալական, մշակութային, հայրենասիրական բնույթի ինքնաբուխ այլ նախաձեռնություններ ևս (մասնավորապես` «Հայ Ասպետ», «Կարին», «Հայրենիքիս» խումբ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն և այլն), որոնց ջանքերի համադրումով հնարավոր կլինի հաղորդել այդ նոր շունչը:

Պարոն Պեպանյան, վարչապետն ամփոփեց կառավարման հարյուր օրը՝ նշելով, որ ստվերը կրճատվել է, մենաշնորհների դեմ պայքար են տանում: Խոսքերից ու խոստումներից դուրս՝ գործողությունների մակարդակում, Դուք որևէ փոփոխություն նկատե՞լ եք այս օրերին:

Առաջին և կարևոր փոփոխությունն այն է, որ վարչապետն ասում է այնպիսի բաներ, որոնք մարդիկ կերազեին, որ իշխանություններն ասեին: Բայց ինչն է հետաքրքիր` այդ նույն մարդիկ հիմա դրսևորում են անտարբերություն: Ակնհայտ է, որ ընդդիմությունը կյանքի վերափոխում ապահովել չի կարողանում: Եվ միակ հույսը մնում է իշխանական համակարգի վերափոխումը, որը կհանգեցնի կյանքի վերափոխման: Եթե մենք քաղաքականությունից փոքրիշատե գլուխ հանող ազգ լինեինք, ապա ամենը կանեինք, որ վարչապետը ոչ միայն իր խոստումներն իրականացներ, այլև համոզեինք-հարկադրեինք ավելին անել: Բայց համատարած անտարբերություն է` ընդդիմության այսրոպեական շահերից չի բխում վարչապետի հաջողությունը, իշխանական համակարգում կա խանդ ու կարծրացածություն, հասարակ մարդիկ իրենց անզոր են զգում ու նաև վարժեցված լինելով տրտունջին` զբաղված են վարչապետի խոսքերում վրիպակներ փնտրելով: Մինչդեռ օրակարգում ոչ թե վարչապետի, այլ պետության ու մեր բոլորի գոյության հարցն է: Ես բնավ չեմ նախանձում վարչապետին: Նա բարդ խնդրի առաջ է կանգնած: Իրականության մեջ նկատելի փոփոխություններ անելու համար նրա ունեցած գործիքները նախարարություններն են: Սակայն դրանք հանգամանքների բերումով վերածվել են հականախարարությունների և նվազ պիտանի են: Վարչապետը հարկադրված է փոխել այդ կառույցների հոգեբանությունը: Բայց նախարարություններն էլ իրենց հերթին արդյունք են առկա հասարակական միջին մտածողության: Ստացվում է, որ վարչապետը հարկադրված է փոխել հասարակական մտածողությունը: Ունի՞ իր թիմն այս բարդ խնդրի լուծումը: Եվ արդյո՞ք դա միայն իր թիմի մտահոգության առարկան պիտի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում