Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։

untitled-6

Պարոն Սարոյան, օրերս բրիտանական հեղինակավոր «Թայմ» պարբերականը հոդված է հրապարակել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի  հետ կապված ռուսական «կոմպրոմատների» մասին։ Ի՞նչ եք կարծում՝ «կոմպրոմատներն» արդյոք այդքան մեծ ազդեցությո՞ւն են գործում երկրների փոխհարաբերություններում, որ անգամ գերհզոր ԱՄՆ-ի նոր ընտրված նախագահն է դառնում դրա «զոհը»։

Կոմպրոմատների՝ վարկաբեկիչ տեղեկությունների օգտագործումը գերտերությունների հատուկ ծառայությունների գործունեության մեջ էական տեղ է գրավում։ Սակայն դա հասկանալու համար նախ՝ այդ երևույթի հոգեբանական կողմը պետք է պարզել։ Մարդն իր կյանքում երբեմն կատարում է այնպիսի գործողություններ, որոնք դեմ են ֆորմալ օրենքին կամ հանրային ընկալման մեջ անընդունելի են համարվում։ Ասենք, նյութական շահ ձեռք բերելու ցանկությունը կամ սեռական ցանկությունների բավարարումը նրան ստիպում են կատարել ինչ-որ քայլեր, որոնք պատժելի են դառնում օրենքի տեսանկյունից կամ պարսավելի՝ հանրության դիտանկյունից։ Երբեմն պատահական դիպվածը և օրենքի շրջանցումով կատարվող հաջորդ քայլերը կարող են մարդուն կաշկանդել նրա հետագա կյանքում։ Այդ մարդիկ այլևս դառնում են տվյալ իրավիճակի ու իրենց վարքի գերին։ Բավարար է, որ այդ փաստերի հրապարակայնացման վտանգ առաջանա, և այդ մարդիկ դառնում են զգայուն։ Նրանք փորձում են դիմադրել այդ երևույթին։ Սակայն քանի որ հրապարակման բանալին մեր կոնկրետ քննարկվող դեպքում պետության հատուկ ծառայությունների ձեռքում է, ուստի մարդկանց թվում է, թե չարյաց փոքրագույնն է պետության հատուկ ծառայությանը այս կամ այն ծառայություն մատուցելը, քան թե թողնելը, որ տվյալ փաստը դառնա օրենքի պահապանների քննության կամ հանրության քննարկման առարկա։

– Եթե ավելի ընդհանուր նայենք հարցին՝ աշխարհում ռուսական «կոմպրոմատներն» արդյոք ունենո՞ւմ են էական ազդեցություն, և ի՞նչ է տեղի ունենում կոնկրետ Դոնալդ Թրամփի դեպքում ։

– Իհարկե, առանձին երկրներ կոմպրոմատներն օգտագործում են միայն առանձնահատուկ դեպքերում, այլ երկրներ էլ հմտացած են այդ գործիքակազմի օգտագործման հարցում և ամենօրյա պրակտիկայի են վերածել։ Վերջին դեպքում խոսքն, իհարկե, Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասին է։ Նրա կողմից կոմպրոմատների կիրառման բազում դեպքեր են եղել, որոնք դարձել են հրապարակային քննարկումների առարկա։ Սակայն պետք է երկու տարբեր երևույթներ հստակ տարբերակել. բոլորովին մի բան է, երբ հատուկ ծառայության կողմից կոնկրետ կոմպրոմատ է կիրառվում ինչ-որ մեկի դեմ, և դա հայտնի է դառնում հանրությանը, և մի այլ բան է, երբ հանրությանը ապակողմնորոշելու համար դիտավորյալ հանրայնացվում է մի կեղծ տեղեկություն այն մասին, որ կոնկրետ անձի դեմ հատուկ ծառայությունը կոմպրոմատներ է օգտագործել, և այդ անձը իբրև թե այդուհետ գտնվում է հատուկ ծառայության ազդեցության տակ: Այս երկրորդ դեպքում ինչ-ինչ շրջանակներ խնդիր են ունենում արատավորելու կոնկրետ անձի՝ նրան անհիմն մեղադրելով կոմպրոմատների հիման վրա որևէ հատուկ ծառայության հետ համագործակցելու կամ ազդեցության տակ գտնվելու մեջ։ Դա շատ դեպքերում նախագծվում ու իրականացվում է հենց հատուկ ծառայությունների կողմից, երբ կոնկրետ կիրառված կոմպրոմատն արդյունք չի տալիս, և այդուհետ խնդիր է դառնում այլ կերպ նսեմացնել տվյալ անձին։ Կարծես թե Դոնալդ Թրամփի դեպքում մենք գործ ունենք հենց այս երկրորդ դեպքի հետ։ Քանի որ ամերիկյան հանրային տարբեր շրջանակներ շատ զգայուն են ընդհանրապես՝ ռուսական վտանգի և մասնավորապես՝ ռուսական հատուկ ծառայությունների ԱՄՆ-ում ունեցած հետախուզական ու գործակալական ցանցերի, «ազդեցության գործակալների» գործունեության հարցերում, կարծես թե ինչ-որ քաղաքական շրջանակներ կոնկրետ խնդիր ունեն ռուսական կոմպրոմատների ազդեցությամբ պայմանավորել Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման ուղեգիծը։ Սա արդեն ոչ թե տեղավորվում է կոնկրետ Թրամփի հակապետական գործունեության, այլ Թրամփի դեմ այլ շրջանակների հակապետական գործունեության մեջ։

– Եթե նույնիսկ տվյալ երևույթն իրականում առկա չէ, այնուամենայնիվ՝ նման կոմպրոմատների օգտագործումը կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ։

Այնպես չէ, որ կոմպրոմատ օգտագործելով հատուկ ծառայությունները միշտ հաջողության են հասնում։ Կոմպրոմատներ կարող են օգտագործվել, բայց արդյունք չլինի։ Օրինակ՝ նշեմ, որ ընդամենը երկու տարի առաջ էր «Ժառանգություն» կուսակցությունից Հրայր Մանուկյանի դեպքը, որտեղ կոմպրոմատները չաշխատեցին։ Մարդուն վախեցնում, սպառնում են կամ ինչ-որ «արատավոր» տեղեկություններ հրապարակայնացնելու գործիքակազմ են բանեցնում, որը թվում է, թե կկաշկանդի մշակման ենթարկվող օբյեկտին, քանի որ վերջինիս դիտանկյունից հատուկ ծառայությանը հայտնի դարձած որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ, կամ հատուկ ծառայությանը թվում է, որ եթե կիրառի տվյալ տեղեկության հրապարակման սպառնալիքը, ապա մշակվող օբյեկտն անպայման իրենց վերահսկողության տակ  կանցնի, այլապես մեծ վնաս կկրի, բայց վերջում պարզվում է, որ նման սպառնալիքը չի աշխատում։ Խնդիրը տեղեկության հրապարակմամբ կամ նախաքննության առարկա դարձնելու պատճառով մարդուն հասցվող վնասի կամ վտանգի չափի մեջ է։ Ըստ հատուկ ծառայության տրամաբանության՝ այդ քայլի վնասի մեծությունն այնքան մեծ է, որ մշակվող օբյեկտը առավել կնախընտրի անել այն, ինչ իրենից պահանջում է հատուկ ծառայությունը, քան թե թույլ տալ, որ այդ փաստերը հրապարակվեն, կամ ինքը դառնա նախաքննական մարմնի թիրախը։ Բայց Հրայրի դեպքում, ինչպես հիշում ենք, այդպես չեղավ։ Տվյալ կոմպրոմատ կիրառողը ձախողվեց, բացահայտվեց նրա ով լինելը, նրան հատուկ ծառայություններից հեռացրին, այլ աշխատանքի անցավ ու իր անհաջողությամբ միաժամանակ նաև վարկաբեկեց հատուկ ծառայությանը։ Այսինքն՝ այնպես չէ, որ երբ կոմպրոմատ կիրառում են, այն անպայման աշխատում է։ Լինում են այնպիսի իրավիճակներ, որ ում դեմ օգտագործվում է կոմպրոմատը, նա հակաքայլերի է դիմում, քանի որ իր դեմ կիրառվող քայլերը նրան հոգեբանորեն չեն ընկճում։

Հիմա երբ Թրամփի օրինակն եք բերում, պետք է ուշադրություն դարձնել նաև այն էական հանգամանքի վրա, որ նրա դեմ արդեն ամիսներ շարունակ սևացնելու քաղաքականություն է վարվում ողջ աշխարհում։ Քանի որ խնդիր է դրված, որ ամերիկյան  հանրության աչքում, հանրային ընկալումների մեջ Թրամփին մաքսիմալ կերպով փորձեն ասոցացնել որպես ռուսական շահեր առաջ մղող անձի, ուստի կարծում եմ՝ խնդիրն այն չէ, որ իսկապես այդ կոմպրոմատների կիրառման փաստը կամ նման կարգի ինչ-որ երևույթ եղել է, և Թրամփը հիմա ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության տակ է, այլ այն, որ դա պարզապես գործիք է ամերիկյան հանրության վրա ազդելու և Թրամփին սևացնելու։

– Դուք Հայաստանի մասով մեկ օրինակ բերեցիք, կուզենամ անդրադառնանք նաև 1999 թվականի ոճրագործությանը։ Շատերն այստեղ արտաքին քաղաքական, մասնավորապես՝ Ռուսաստանի ազդեցությունն են տեսնում։ Սա կարո՞ղ էր լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված «կոմպրոմատների» հետևանք՝ այդ ոճրագործության իրական կազմակերպիչների վրա։

Իհարկե, այսօր շատ դժվար է գնահատական տալ կամ կարծիք հայտնել։ Ինչ-որ փաստերի չեմ տիրապետում՝ բացի, իհարկե, Լիտվինենկոյի կողմից հրապարակված նյութերից։ Նա արդեն սպանված է, և մենք հնարավորություն չունենք ավելի մանրամասն ինչ-որ բան նրանից իմանալու։ Եթե կոնկրետ Լիտվինենկոյի նշած փաստը իրականություն է, ապա Ռուսաստանում կան նաև այլ մարդիկ, որոնք այդ փաստին տիրապետում են, նույն Լիտվինենկոյի վերադասները, գործընկերները։

Հիմա եթե խոսքն այն մասին է, որ կոնկրետ Հոկտեմբերի 27-ը կազմակերպիչների, կատարողների կամ հնարավոր ամեն տեսակի հանցակիցների մեջ կան կոմպրոմատի ենթարկվածներ, ապա, այո՛, տեսականորեն հնարավոր է։ Եթե մենք ելնում ենք այն համոզմունքից, որ տվյալ իրադարձությունը շատ մութ կողմեր ունի, որ առավել հավանական է՝ իրականացված լիներ հատուկ ծառայությունների կոնկրետ մշակմամբ ու վերահսկողությամբ, որ Լիտվինենկոյի բացահայտումը ճշմարտություն է և այլն, ապա, անշուշտ, Հոկտեմբերի 27-ի կազմակերպման ու ծածկադմփոցի անելու գործում մեծ տեղ են ունեցել կոմպրոմատները։ Բայց պետք է հասկանալ նաև, որ նման կարգի գործողություններ իրականացնելիս միայն կոմպրոմատները չէ, որ դեր են խաղում։ Ընդհանրապես  Հոկտեմբերի 27-ի կատարողների դեպքում շատ մեծ դեր ունի գաղափարական գործոնը։ Այս դեպքում կոմպրոմատներն անգամ կարող են անէական լինել։ Այսինքն՝ եթե մարդը նյութապաշտ է և իր  գործունեության ընթացքում մեծ անօրինականությունների  է դիմում, նա խոցելի է,  և նրա վրա հատուկ ծառայությունները կարող են կոմպրոմատներ կիրառել։ Եվ որպեսզի կարողանա դրանց տակից դուրս գալ՝ ստիպված է  համագործակցել և հատուկ ծառայությունների գործիքը դառնալ։ Սակայն սա գաղափարական մարդկանց  չի վերաբերում։ Հոկտեմբերի 27-ի կատարողների դեպքում մի փոքր այլ է, այստեղ գաղափարական մարդկանց գործոնը մեծ տեղ ունի։ Կոնկրետ Նաիրի Հունանյանի պարագան եմ նշում. անպայման չէ, որ կատարողների դեպքում գործ ունենանք կոմպրոմատների կիրառման հետ։ Մենք շատ լավ գիտենք, որ 90-ական թվականներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին էր, որ որոշակի գաղափարական մարդկանց հիմք էր տալիս դիմելու հակաօրինական գործողությունների։ Զինված բռնության դիմելիս անպայման չէ, որ դրդապատճառների հիմքում նյութական շահը ընկած լինի։ Գաղափարական մարդն արդեն խոցելի է իր մտասևեռված գաղափարով և ցանկանում է, որ անպայման իրականանա իր գաղափարը։ Հատուկ ծառայությունները նրան «որսում են» հենց իր գաղափարի վրա, մշակում ու ուղղորդում են։ Գաղափարական մարդուն թվում է, թե նա իր գաղափարն է առաջ տանում, բայց իրականում գործիք է դառնում հատուկ ծառայության ձեռքին և հայտնվում է օտարերկրյա պետությունների կամ գերհզոր կորպորացիաների շահերի սպասարկման տիրույթում։

Հիմա ինչ վերաբերում է  կոմպրոմատների կիրառմանը կոնկրետ Հոկտեմբերի 27-ի դեպքում։ Այդ դեպքից հետո Հայաստանում շատ շրջանակներ իրենց դրսևորեցին երկակի ձևով։ Սկզբում շատ կային հանցագործության բացահայտման մոլի կողմնակիցներ։ Ինչ-որ ժամանակ հետո նրանք դարձան ծածկադմփոցի անողներ։ Հարց է ծագում՝ այդ մարդիկ, որ սրած ատամներով ամեն ինչ անում էին, որ այդ բացահայտումները լինեին, այդ թվում՝ կարկառուն երկրապահ կամավորականները, ազատամարտիկները, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաները, ՀՀԿ-ի շատ անդամներ՝ Անդրանիկ Մարգարյանը, Անդրանիկ Մանուկյանը, գեներալներ Մանվելն ու Սեյրանը, մարդիկ, ովքեր Վազգենի անունով, պատվով էին երդվում, նրանք ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ այլևս ոչ մի մութ բան չկա, ու դեպքը ամբողջությամբ բացահայտված է։ Բոլորը գիտեն, որ կան այնպիսի պաշտոնյաներ, որոնք իրենց հետագա երկարատև պաշտոնավարման համար պարտական են Հոկտեմբերի 27-ին և իրենց հայտնի դարձած որոշակի գաղտնիքները  չբացահայտելու, չհրապարակայնացնելու արդյունքում այսօր շարունակում են մնալ կառավարման համակարգի «վերևներում»։

– Այսինքն՝ կոմպրոմատների ենթարկվելը սկսվեց Հոկտեմբերի 27-ից հետո։

– Ահա, ուզում եմ ասել, որ եթե կատարողների դեպքում կոմպրոմատների կիրառումը տեսականորեն այդքան էլ հնարավոր չէ, ապա այդ գործիքակազմի բանեցումը շատ մեծ հավանականությամբ տեղ է գտել Հոկտեմբերի 27-ից հետո։ Այնպես չէ, որ նշածս շրջանակի մարդիկ հանցագործության ամբողջական ծավալին են տիրապետել, բայց եթե մի փոքր օղակ էլ գիտեին, ու դա հրապարակվեր ու գումարվեր մեկ ուրիշի իմացածին, ընդհանուր խճանկարն ի հայտ կգար։ Դրա համար էլ, իհարկե, որոշ կոմպրոմատներ շատերի նկատմամբ կիրառվել են՝ թույլ չտալու համար առանձին դետալների բացահայտումը։

Բայց թող չթվա, թե կոմպրոմատներ առհասարակ կիրառում են միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Կոմպրոմատներն այս վարչակարգի հիմնական գործիքակազմն են նաև։ Իսկ Հայաստանում կոմպրոմատներ գտնելու խնդիր չկա, մարդկանց մտածողությունն ու հոգեբանությունը, արժեքային համակարգն են ապականված, մարդիկ այստեղ այնքան մեծ հաճույքով են անօրինականությունների դիմում։ Հայաստանում սովորական բան է մաղարիչի անվան տակ կաշառք տալը, կաշառք վերցնելը, հակահանրային վարք դրսևորելը, և այդ ամենը կոմպրոմատների առարկա է դառնում։

– Դուք նշեցիք Հայաստանի իշխանությունների կողմից կիրառված կոմպրոմատները, իսկ Հայաստանի վրա 99-ից առ այսօր ազդու՞մ են այդ կոմպրոմատները՝Ռուսաստանի հետ տարբեր գործարքների գնալու իմաստով։

– Հայաստանը, լինելով ԽՍՀՄ-ի մի մասնիկը, միշտ էլ այստեղ ունեցել է ու մինչ օրս էլ ունի ռուսական հատուկ ծառայությունների ներկայությունը։ Ու ներկա լինելով մեր երկրում՝ այդ գործիքակազմը մեծ հաջողությամբ նա կիրառել է։ Սակայն թող չթվա, թե մենակ Ռուսաստանի կողմից է դա կիրառվում, պարզապես  Ռուսաստանը շատ մեծ հակվածությամբ, վարպետությամբ ու հաջողությամբ է  դա կիրառում։ Բայց դա չի նշանակում, որ այլ երկրներ կոմպրոմատներ չեն կիրառում կամ չեն ցանկանա Հայաստանում կիրառել։ Եթե հնարավորություն ստեղծվում է,  ապա այդ կոմպրոմատները կիրառվում են։ Պետք է որոշակի ինֆորմացիայի տիրապետես, որ կարողանաս դա կոմպրոմատ դարձնել։

Այս տարիներին ռուսական հատուկ ծառայությունները թե՛ ֆիզիկապես ներկա են եղել և թե՛ ունեցել են իրենց «դուստր» հատուկ ծառայությունը մեր երկրում։ Ուստի նրանց համար ավելի հեշտ  է կոմպրոմատ բանեցնելը, քան, ասենք, Ֆրանսիայի կամ մի այլ երկրի հատուկ ծառայությունների համար։ Պարզ է, որ այլ երկրի բանեցրած կոմպրոմատը կարող է չաշխատել, որտեղից պե՞տք է իմանան, որ, ասենք, ինչ-որ պաշտոնյա երկրի ներսում այս կամ այն արարքն է կատարել, երբ չեն տիրապետում ամբողջ տեղեկատվությանը։ Նրանք հզոր են արտաքին ֆինանսական հոսքերի վերահսկման հարցերում։

– Ձեր կարծիքով՝ հայ հանրությունն ինչպե՞ս կարող է հակազդել այդ կոմպրոմատների կիրառմանը, ի՞նչ մեխանիզմներ կան։

Մեզ մոտ խնդիրը տարբեր շերտեր ունի՝ կան արժեքային համակարգի, մեր մշակույթի, վարչական ապարատի հետ կապված խնդիրներ։ Եվ սա հնարավորություն է տալիս որոշակի շրջանակների կողմից այդ կոմպրոմատները օգտագործելու:  Ամեն գնով նյութական շահ կորզելու մոլուցքը և «ընտանիք պահելու» արդարացումը, «որտեղ հաց՝ այնտեղ կաց» և նման կարգի մյուս երևույթները կոնկրետ ազդում են, որ մարդիկ դիմեն քայլերի, որոնք հակաօրինական են կամ հակահանրային։ Թվում է՝ կաշառք վերցնելը, սեփական ժողովրդին հարստահարելը կամ ամուսնուն դավաճանելը սովորական բան է, բայց դա  ստեղծում է հնարավորություն, որ մարդիկ իրենց գործունեության ընթացքում կախված լինեն բոլորովին այլ շրջանակներից և կատարեն այդ շրջանակներին անհրաժեշտ գործողություններ։ Ուրիշի պատվերով կամ տուրք տալով նրա հավաստիացմանը, որ քո նախորդ արարքն այլևս հանրության սեփականությունը չի դառնա, մի անօրինական քայլ արեցիր՝ արդեն կոմպրոմատ կա քեզ վրա հենց այդ քայլի մասով։ Կոմպրոմատ է դառնում արդեն հատուկ ծառայության հետ համագործակցության փաստը։ Մարդը, քաղաքացին խրվում է այդ կոմպրոմատների  մեջ, և դա նրա կյանքում դառնում է ճահիճ։ Պետք չէ այդչափ տգետ լինել, պետք է հասկանալ, որ այդ կերպ են մարդկանց ոչնչացնում։ Ու դրա լուծումը մեր արժեքային արատավոր համակարգը փոխելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում