Հնդիկ հասարակության կողմից ցուցաբերված ցասումնալից բողոքից հետո Amazon առցանց ռիթեյլերը ստիպված է եղել վաճառքից հանել Մահաթմա Գանդիի պատկերով հողաթափերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մահաթմա Գանդիին, ով հանդիսանում է ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը, Հնդկաստանում անվանում են «ազգի հայր» և հոգևոր ուսուցիչ։
Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանատանը տրվել է հրահանգ՝ կոչ անելու Amazon-ի ամերիկյան ստորաբաժանմանը հարգել հնդիկների զգացմունքները։