Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Հայաստանի փոփոխությունների գլխավոր խոչընդոտը

Ռուսաստանի հանդեպ Հայաստանի իշխանության հնազանդությունը արդարացնելու կամ հիմնավորելու, կամ թեկուզ բացատրելու համար հաճախ է բերվում այն փաստարկը, որ Հայաստանը տնտեսական և անվտանգության առումներով լիակատար կախվածություն ունի Ռուսաստանից:

Ռուսաստանում է ապրում մոտ երկու միլիոն հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթած կամ արտագնա աշխատանքի մեկնածներ են, որոնք էլ պահում են իրենց ընտանիքները Հայաստանում կամ պահում են իրենց հարազատներին: Դա Հայաստանի տնտեսությունն ապահովում է գնողունակությամբ, քանի որ Հայաստան են գալիս միլիարդից ավելի տրանսֆերտներ, իսկ լավագույն ժամանակներում այն գրեթե երեք միլիարդի էր հասնում՝ մինչև 2008 թվականը: Հայաստանի էներգետիկ հզորություններն են Ռուսաստանի ձեռքին՝ մեկ-երկու բացառությամբ: Հայաստանի խոշոր ընկերությունների մեծ մասն է ռուսական կապիտալով, կամ իր արտադրանքը հիմնականում ռուսական շուկայում է իրացնում: Հայաստանի սահմանները ռուսներն են հսկում, ռուսներն են զենք տալիս, և այլն, և այլն:

Այս ամենը հասկանալի է, այս ամենը նույնիսկ տեսանելի է, էլ չասած անտեսանելիի՝ ռուսական գործակալական հսկա ցանցի մասին: Սակայն, այս ամենով հանդերձ, իրավիճակը Ռուսաստանի հանդեպ լիակատար հաճկատարության արդարացում կամ հիմնավորում չի կարող լինել, առավել ևս փաստարկ, որովհետև այդ ամենը ընդամենը հետևանք են, ոչ թե պատճառ: Այդ ամենը հետևանք են այն համակարգի, որը Հայաստանում սկսեց ազդեցություն ունենալ պատերազմը դեռևս չավարտած, իսկ հրադադարից հետո ընդհանրապես իրեն սկսեց զգալ դրության լիիրավ տերը:

Հայաստանում իշխանությունն աստիճանաբար լիովին սահմանազատվեց հանրային և պետական շահերից, իշխանությունը սկսեց հենվել նախ ռազմաֆեոդալների, իսկ հետո քրեաօլիգարխների վրա: Վերից վար կոռումպացվեց, համակարգում սկսեցին իրենց լավ զգալ բացառապես այդ տեսակի կրողները, իսկ որոշակի ժամանակահատվածից հետո էլ համակարգում «ֆիլտրացիան» լիովին ավարտվեց և սկսվեց ինստիտուցիոնալացումը: Դա 2000-ականներից: Այսինքն` 1990-ականների կեսից ավելի ու ավելի գերակշիռ դիրքերի գալով` այդ տեսակը լիովին հաստատվեց 2000-ականներին և ձեռնամուխ եղավ ինստիտուցիոնալացման՝ հետագայում այլ տեսակի հետ մրցակցային իրավիճակում չհայտնվելու, այլ տեսակների մուտքը կամ պայքարը իշխանության համար դեռևս խորքից, դեռ նույնիսկ հանրային արմատներից չորացնելու համար:

Ներկայիս համակարգի արմատները հասնում են մինչև հասարակության ամենաստորին շերտեր, որտեղ շատերը իրենք էլ չեն կարողանում հստակ պատկերացնել, թե ինչպես են նույնիսկ համակարգին ամենածայրահեղ քննադատության ենթարկելով` իրականում ակամա թելում նույն այդ համակարգի թելը: Ռուսաստանը, Ռուսաստանից կախվածությունը, էներգետիկ, ենթակառուցվածքային, ռազմական հզորությունների լիակատար հանձնումը Ռուսաստանին ընդամենը եղել է Հայաստանի պետական կառավարման համակարգի տրանսֆորմացիայի հետևանք: Հայաստանը գնար այլ ճանապարհով` կլիներ այլ վիճակ և չէր լինի ներկայիս կախվածությունը: Իսկ ինչպես հաղթահարել դա: Չէ՞ որ այն արդեն կա և հնարավոր չէ հաշվի չնստել դրա հետ: Հաշվի չնստել պետք չէ իհարկե: Հակառակը, պետք է շատ մանրամասն հաշվի նստել, որովհետև այդ իրավիճակը փոխելու համար պետք է մանրակրկիտ հասկանալ թե՛ դրա ակունքները, թե՛ դրա կենսագործունեության նրբերանգները, հյուսվածքները: Այդ ամենն անհրաժեշտ է հասկանալու համար, թե որտեղից է պետք սկսել փոփոխությունը, որպեսզի այն մի կողմից պետության և հասարակության համար ցավոտ և արկածախնդիր չլինի, իսկ մյուս կողմից` լինի արդյունավետ և արագ, քանի որ Հայաստանը բացարձակապես ևս 70 տարի ժամանակ չունի ազատագրվելու և անկախանալու համար:

Միևնույն ժամանակ, սակայն, պետք է հասկանալ, թե ինչ է արկածախնդրությունը: Հայաստանում այդպիսին առավելապես համարվում են Ռուսաստանի հետ կարևոր հարցերում հաշվի չնստելու փորձերը: Հարց է առաջանում՝ իսկ եթե մենք կարևոր հարցերում անընդհատ հաշվի ենք նստելու Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւ է մեզ թվում, որ Ռուսաստանը այդ կարևոր հարցերում մեզ տալու է առաջադիմելու, փոխվելու, ժողովրդավարանալու, և այդպիսով ավելի ինքնուրույն դառնալու հնարավորություն: Կամ` ինչո՞ւ է մեզ թվում, որ Ռուսաստանը չի հասկանալու մեր այդ գողտրիկ նպատակները և տրվելու է մեր հավանական խորամանկություններին, ինչո՞ւ է մեզ թվում, որ Ռուսաստանի տակ կարող ենք փափուկ բարձ դնել: Չէ՞ որ Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ քաղաքականության մեջ բարեկամներ ու թշնամիներ չկան, կան հավերժական շահեր, և միայն վերջնական տգետներն են, որ այդ ամենը չեն հասկանա: Եվ լավ են պատկերացնում, որ եթե Հայաստանում տգիտության փոխարեն հաղթանակի լույսը, ապա դրանից հետո արդեն Հայաստանը աշխարհը չափելու է ոչ թե բարեկամության կենացներով կամ թշնամական ատելությամբ, այլ շահերով, պարզ ու բանական, սթափ հաշվարկներով: Իսկ դրանք Հայաստանին ցույց են տալու զարգացման լիովին այլ ճանապարհ, քան դեպի հյուսիս:

Ուրեմն` մի՞թե Ռուսաստանը մեզ թույլ կտա, շանս կտա գնալ դեպի այդ ինքնուրույնություն: Եվ հետևաբար` ինչպե՞ս կարող ենք մենք Հայաստան փոխել` կարևոր հարցերում հաշվի նստելով Մոսկվայի հետ: Կարևոր հարցերում մենք պետք է հաշվի նստենք մեր շահերի հետ, և ինչպես ցույց տվեցինք, մեր շահերի մեջ չի մտնում կարևոր բոլոր հարցերում Մոսկվայի հետ հաշվի նստելը, որովհետև Մոսկվայի շահերից չի բխում Հայաստանի հզորացումն ու ինքնուրույնացումը: Հետևաբար` կարևոր, առանցքային հարցերում Մոսկվայի հետ հաշվի չնստելը չի կարող դիտվել արկածախնդրություն, եթե խնդիրը Հայաստանի համար առաջադիմության, մոդեռնիզացիայի, ժողովրդավարական առաջընթացի հասնելն է:

Այլ հարց է, իսկ եթե Ռուսաստանը որոշի պատժել, Հայաստանը կկարողանա՞ դիմադրել: Եթե Հայաստանը չգտնի դիմադրության բանաձևը, ապա, մեղմ ասած, կասկածելի է, որ գտնի արագ փոխվելու բանաձևը: Որովհետև փոխվելու համար պետք է նախ դիմադրել մեր բովանդակային և համակարգային փոփոխության գլխավոր խոչընդոտին՝ ռուսական կայսերապաշտության հաղթարշավին Հայաստանում: Այդ կայսերապաշտությունը փոխում է միմիայն իր դեմքերը, իսկ բնույթն ու նպատակները մնում են նույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում