Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Փողոցային բարքերը տեղափոխվել են բանակ. Որն է լինելու սոցիոլոգի առաքելությունը ՄԻՊ-ին առընթեր խորհրդում

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

-Պարոն Աթանեսյան, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծվել է զինակոչիկների և զինծառայողների իրավունքների հարցերով զբաղվող փորձագիտական խորհուրդ, և դուք, որպես սոցիոլոգ, ներգրավված եք խորհրդի աշխատակազմում: Ներկայացրեք խնդրեմ, ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու, ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը խորհրդի կազմում:

-Շատ կարևոր է խորհրդի ստեղծումը, իհարկե այն աննախադեպ չէ, այն առնչվում է միջազգային փորձի, պրակտիկայի հետ, և մեզ մոտ՝ Հայաստանում զինծառայողների իրավունքներով զբաղվում է նաև պաշտպանության նախարարությունում գործող Մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը: Նաև նախարարին կից գործում է հանրային խորհուրդը, որը տարիներ շարունակ ընդունում է դիմումներ՝ զինծառայողների իրավունքների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը ևս ստեղծեց իրեն առընթեր փորձագիտական խորհուրդ: Շատ կարևոր է, որ այդ խորհրդի անդամներ են և՛ իրավաբաններ, և՛ հոգեբաններ, և՛ սոցիոլոգ, որոնք պետք է համալիր մոտեցում ցուցաբերեն և՛ դիմում-բողոքներին, և՛ առհասարակ իրավիճակին:

Սոցիոլոգիական մասը շատ կարևոր է այն առումով, որ մենք ուսումնասիրում ենք պատճառները, որոնք ստեղծում են բանակի վերաբերյալ այս կամ այն վերաբերմունքը: Պատճառներից են սոցիալական խնդիրները, կոնֆլիկտայնության մակարդակը, մեր հասարակության մեջ հանդուրժողականության հետ կապված խնդիրները: Գիտենք, որ բավականին կոնֆլիկտային է մեր բնակչությունը և շատ քիչ է հակված դիմելու օրինապահ մարմիններին՝ փորձելով վեճերը լուծել ինքնուրույն: Այս մշակույթը, ցավոք, ներառում է նաև քրեական տարրեր:

Փողոցային բարքերի դեմ պայքարը վաղուց սկսված է, բայց այն պետք է որոշակի հստակ տրամաբանություն ունենա և նաև արդյունավետ լինի, որովհետև այդ բարքերը տեղափոխվում են նաև բանակ: Երբ որ մենք ասում ենք՝ զինծառայողի իրավունքները խախտվում են, ոչ քիչ դեպքերում դրանք խախտվում են մեկ այլ զինծառայողի կողմից: Թաքցվում են, որովհետև այդպիսին է մշակույթը, որովհետև բողոքելը ամոթ է և վատ է համարվում: Սոցիոլոգիական մասը կարևոր է նաև այն առումով, որ եթե, օրինակ, հաշվի առնենք մեր մշակույթը մեր մենթալիտետը, մեր մտածողությունը, թե բողոքելը վատ է, ապա, օրինակ, զորացրվածների հետ հարցազրույցների միջոցով կարելի է բացահայտել այն, ինչ իրենց հետ կատարվել է: Զինծառայողները հակված չեն իրենց հետ կատարվածը պատմելու, իսկ զորացրվածները, որպես նախկին զինծառայողներ, կարող են խոսել ընդհանուր առմամբ խնդիրների մասին և մասնավորապես իրենց հետ առնչված խնդիրների մասին: Խորհրդի իրականացրած աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ ավելի հստակ պատկերացում պրոբլեմներիի մասին և ավելի հասցեական լուծումներ տալ դրանց:

 

Հարցազրույցն ամբողջոթյամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում