Սիրիայի ընդդիմության ուժերը կմասնակցեն ԴԱԻՇ-ի դեմ մարտական գործողություններին: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
«Թշնամի կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի միջնորդությամբ Սիրիայի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին Ջեյրուդ և Էլ-Օթնե բնակավայրերում, նաև ավելի վաղ զինադադարին միացած Նասիրիա և Ռուհեյբափ քաղաքներում գտնվող ընդդիմության ջոկատների մասնակցության մասին»,- ասվում է Թշնամի կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տեղեկագրում: