Tuesday, 16 04 2024
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»

Օհանյանն ու Օսկանյանը չեն կարող իրենց հետևից լայն զանգվածներ տանել. նրանք պետք է պատասխան տան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Պարոն Մալխասյան, ըստ շրջանառվող լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանը կգլխավորի ՀԱԿ ցուցակը: Որքանո՞վ է դա հավանական: Եթե նա գլխավորի ցուցակը, դուք այդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

Նախ դեռ պետք է պարզել, այդ ցուցակը դեռ կազմված չէ, ինչպե՞ս կարող է նա գլխավորել ցուցակը, երբ մենք ունենք Լևոն Տեր-Պետրոսյան, հայտնի քաղաքական գործիչներ: Այնպես որ մի քիչ տրամաբանությունից դուրս խոսակցություններ են: Մամուլը սկսում է այդպիսի սադրանքներ տարածել, մեկը մյուսի վրա ցեխ շպրտել, մեկը մյուսին մոլորեցնել, խճճել: Իրականում այդպիսի բան չկա, ցուցակները դեռ չեն կազմվել, ՀԱԿ-ն առաջիկա օրերին նիստ պետք է գումարի, հետո նոր այդ հարցերը որոշի: Դրանք օդից վերցրած խոսակցություններ են:

Դուք որպես ՀԱԿ անդամ, կուզեք, որ նա գլխավորի ցուցակը կամ գոնե լինի ցուցակում:

Ինչո՞ւ չեմ ուզի: Նա քաղաքականության մեջ, մեր հայ իրականության մեջ միշտ էլ պայքարի դիրքերում է եղել, եթե ինչ-որ տեղ նահանջել է, ուրեմն տակտիկական առումներով է նահանջել: Սուքիասյանը, կարծում եմ, որ արժանի մարդ է քաղաքականության մեջ:

Պարոն Մալխասյան, խնդիր չեք տեսնո՞ւմ, երբ Խաչատուր Սուքիասյանին մենք տեսնում ենք Հովիկ Աբրահամյանի հետ թևանցուկ Հյուսիսային պողոտայում, կամ Սերժ Սարգսյանի հետ օբյեկտներ բացելիս, հիմա այդ բոլորն արդեն կարևո՞ր չեն:

Հիմա այդ մարդը կամ պետք է հրաժարվի իր բոլոր բիզնեսներից, մեր երկրում չգիտե՞ք ինչպես է, ով բիզնես ունի, պետք է իշխանության հետ որոշակի տարածություն պահպանի, որ կարողանա բիզնեսը չկորցնել: Կամ պետք է թքի դրա վրա, հեռանա: Ես, օրինակ, բիզնեսի ճանապարհը չընտրեցի, ժամանակին ես եղել եմ ոստիկանապետ, ես էլ կարող էի բիզնեսի մի ճյուղով զբաղվել, բայց չարեցի, որովհետև գիտեի, որ դա ինձ կաշկանդելու է կապանքների մեջ: Հիմա այդ մարդիկ բիզնեսներ ունեն, ուրեմն նաև որոշակի առումներով կապանքների մեջ են, բայց չեն կարող ասել, թե նրանք իրենց հոգու խորքում մոռացել են իրենց գլխավոր նպատակները, իսկ մաքուր, ճիշտ, ազնիվ մտածող մարդկանց համար գլխավոր նպատակը մեկն է՝ երկիրն ազատագրել բանդիտական չարիքի ռեժիմից: Երբ  չարիքի ռեժիմից երկիրն ազատագրենք, ունենանք ազգընտիր իշխանություն, անկախ նրանից, թե ում կընտրի, մենակ իմանանք, որ ժողովուրդի ընտրածն է, բոլորս հլու-հնազանդ կենթարկվենք, և երկիրը զարգացում, առաջընթաց կունենա: Իսկ հիմա, իշխանությունը բռնազավթածների պայմաններում, երբ  ժողովուրդը չի հավատում, չի վստահում, չի սիրում իր առաջնորդներին, իր իշխանավորներին, այդ պայմաններում զարգացումն ու առաջընթացն անհնար է:

Պարոն Մալխասյան, Դուք նորմա՞լ եք համարում այն գործիչների, որոնք 2008-ին արմատական ընդդիմադիրներ էին, վերջին տարիներին իշխանությունների հետ համագործակցելը:

Չէ, շատ նորմալ չեմ համարում: Ես նորմալ չեմ համարում, իհարկե, ես, օրինակ, այդ ճանապարհը չէի բռնի, բայց եթե մարդիկ կան, որ որոշակի սխալներ են թույլ տվել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, իհարկե ոչ դավաճանություն, այլ սխալներ, ես հիմա ուզում են հիմա մաքրագրել իրենց անցած ճանապարհը, ազնվորեն պայքարել այս կեղծիքի, չարիքի, ստախոսության իշխանությունից ազատվելու համար, այդ մարդկանց հարկավոր է թույլ տալ պայքարել. ինչո՞ւ չպայքարել: Քաղաքականության մեջ այնքա՜ն աբսուրդ բաներ են եղել, եթե միջազգային առումով վերցնենք, ասենք Չերչիլը, Ռուզվելտը Ստալինի ոխերիմ թշնամիներն էին, բայց ֆաշիզմից ազատագրվելու համար եկան-կանգնեցին Ստալինի կողքին ժամանակավորապես, հետո պատերազմը հաղթեցին, էլի դարձան հակառակորդներ: Այնպես որ քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի:

Պարոն Մալխասյան, օրինակ Մյասնիկ Մալխասյանն ասել էր, որ կուզի, որ Խաչատուր Սուքիայանը լինի ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն, համամի՞տ եք:

Ես չեմ լսել, որ Մյասնիկը նման որևէ բան ասած լինի: Դեռ նախ պիտի իշխանություն փոխվի, իրավիճակ, պայմաններ փոխվեն: Ես այդպիսի բան չեմ լսել: Դրանք այս ու այն տեղերից դուրս եկած խոսակցություններ են: Ես կուզեմ հետևյալը, որ ձևավորվի ազգընտիր իշխանություն, ում կուզի ընտրի ժողովուրդը, առանց կեղծիքների, եթե ժողովուրդը կուզի Կարապետիչին ընտրի պրեզիդենտ, թող ընտրի, եթե առանց կեղծիքների կընտրի, մենք կարձանագրենք, որ մեր ժողովուրդի քաղաքական տրամաբանության արդյունքը Տիգրան Կարապետիչն է, ուրեմն պիտի նրա ուղուն ենթարկվենք, ինքն էլ կձևավորի կառավարությունը, ում կնշանակի վարչապետ, նրան էլ կենթարկվենք: Ես այդպես եմ ճիշտ գտնում:

Պարոն Մալխասյան, իսկ այս նախկինների վերադարձը՝ Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, այս համախմբումներն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես էլի գնահատում եմ, որ քաղաքական դաշտը նաև կեղծ ընդդիմադիրներով է ողողվում, բայց դրանք էլ պիտի լինեն: Է, թող գան, նրանք գալիս են, որպեսզի խառնեն իրար, ժողովուրդը չկարողանա կողմնորոշվել, թե ով է սխալ, ով՝ ճիշտ: Ես, օրինակ, նրանց հետ հույս չէի կապի: Բայց նրանք, ովքեր լավ չեն տեսնում խորքերը, փոքրաթիվ մարդիկ կարող է նրանց հետևից գնալ, բայց նրանք չեն կարող լայն զանգվածներ տանել իրենց հետևից, որովհետև սխալներ ունեն գործած, որոնց պատասխաները մինչև հիմա չեն տվել:

Այսպես թե այնպես, ՀԱԿ-ը բազմիցս փորձեց համագործակցել կամ քայլեր անել նախկինում սխալ գործածների հետ նույնպես:

Դե տակտիկական քայլեր են, պիտի անեինք, որովհետև քաղաքականությունը մարդկային գործունեության ամենաբարդ, ամենաանհասկանալի ասպարեզներից է: Պետք է անի, որովհետև քիչ առաջ էլ ասացի, որ նպատակին հասնելու համար, եթե նպատակդ ազնիվ է, հայրենասիրական է, պիտի նաև որոշակի միջոցների առաջ այդքան ուշադրություն չդարձնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում