Ամերիկյան անդրազգային Google ընկերությունը գործարկել է Կուբայի հետ առաջին համատեղ արտադրանքը՝ փաստագրական ֆիլմ XIX դարի վերջին Իսպանիայի դեմ ազատագրական պայքարի կուբացի ազգային հերոս Խոսե Մարտիի մասին։ 15 րոպեանոց հոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել Հավանայի պատմական կենտրոնում գտնվող սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու փոքր բազիլիկայում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է 3D տեխնոլոգիայի կիրառմամբ։
Ֆիլմը կյանքի է կոչվել մեկ ամիս անց այն բանի հետո, երբ Google-ն ու Կուբան կնքել են պայմանագիր, որը կուբացի օգտատերերի համար բացել է գերարագ համացանցային հասանելիության հնարավորություն Gmail փոստային ծառայության սերվերներին, YouTube վիդեոհոսթինգին և ընկերության այլ կայքերին։