Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կգրավի «Լիվերպուլի» դարպասը. Լևոն Պաչաջյան

Հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհի գլխավոր իրադարձությունը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումն է: Դիմակայությունում Հենրիխ Մխիթարյանի դերակատարման, ինչպես նաև կողմերի հնարավորությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ, ով ներկայում հանդես է գալիս Շվեդիայի «Սեդերտելյե» թիմում:

– Լևոն, ի՞նչպես ես գնահատում կողմերի հնարավորությունները սկզբունքային մրցավեճում:

– Կարծում եմ՝ շանսերը հավասար են, բայց մի փոքր նախապատվություն կտայի «Յունայթեդին»: Ոչ միայն նրա համար, որ այնտեղ Մխիթարյանն է խաղում, այլ ընդհանուր առմամբ «Մանչեսթերը» վերջին շրջանում շատ կայուն խաղ է ցուցադրում, և եթե չեմ սխալվում՝ 8 անընդմեջ հաղթանակ է տարել։

– Ի՞նչ ես կարծում՝ Մոուրինյոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կբերի՞ Մխիթարյանին՝ գիտակցելով, որ Յուրգեն Կլոպը քաջատեղյակ է նրա ուժեղ և թույլ կողմերին:

– Կարծում եմ՝ ԱՊԼ-ում բոլորը բոլորից այնքան տեղյակ են, որ նման կերպ եթե դատենք, ուրեմն ամեն խաղին նոր 11 հոգի պետք է դաշտ դուրս բերել։ Կարծում եմ՝ Մխիթարյանն արժանի է մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելուն՝ անկախ Կլոպի հանգամանքից։ Եվ դա ասում եմ ոչ թե նրա համար, որ նա մեր պարծանքն է, այլ ուղղակի այս պահի դրությամբ ավելի լավը չկա իր դիրքում։ Կարծում եմ՝ նա կխաղա մեկնարկից։

– Որպես փորձառու կիսապաշտպան և Մխիթարյանի խաղընկեր՝ նրան ո՞ր դիրքում ես տեսնում «Լիվերպուլի» դեմ խաղում:

– Ես միշտ նրան տեսել եմ հարձակման գծում։ Կուզենայի նրան ավելի շատ տեսնել տուգանային հրապարակում 10 համարի դիրքում։ Բայց եզրերում էլ նրա մոտ լավ է ստացվում, այնտեղ ազատ տարածություններ շատ կան, և հաճախ նա կարողանում է իր արագությունը և դրիբլինգը ցուցադրել։

– Իսկ ինչպե՞ս ես գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հնարավորությունը:

– Կարծում եմ՝ նա հնարավորություն կունենա, և մեծ է հավանականությունը, որ բոլորիս նորից կուրախացնի իր հիանալի գոլերով։ Այսպիսի խաղերում լարվածությունը ավելի բարձր կարող է լինել, բայց Մխիթարյանը արդեն մեծ փորձ ունի, և վստահ եմ՝ իր շանսը կօգտագործի։

– Մոուրինյոն վերջին հանդիպումների խաղավերջում փոխարինում է նրան, ո՞րն է պատճառը՝ ըստ քեզ:

– Գիտեք, մարզիչները տարբեր են, և ամեն մեկն իր պլաններն ունի: Խաղի ընթացքում նրանց մտքում հազար ու մի բան է պտտվում։ Այդ փոխարինումները չեմ կարծում, որ կապված են Մխիթարյանի խաղի հետ, այլ ավելի շուտ տակտիկական բնույթ են կրում։ Եթե հաշվի առնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծում բավականին մեծ մրցակցություն կա, ապա կարելի է հասկանալ, որ այդ փոփոխությունը շանս է այլ խաղացողներին։ Եվ համաձայնեք, որ խաղացողները բարձրակարգ են, և բոլորին էլ խաղաժամանակ է հարկավոր։

– Ըստ քեզ՝ կիսապաշտպանական և հարձակողական օղակների ֆուտբոլիստներից հատկապես ո՞ւմ հետ է ավելի հաջող համագործակցում Մխիթարյանը:

– Կարծում եմ՝ շատ լավ է ստացվում Զլատանի հետ խաղը: Հիշենք նրանց փայլուն գոլը, որը ծնվեց Հենոյի՝ կրնկով փոխանցումից հետո։ Կարիկն է շատ լավ գտնում Մխիթարյանին… Ռունիի հետ էր շատ լավ համագործակցությունն առաջին խաղերում, բայց, ցավոք, «Մանչեսթերի» ռմբարկուն շատ խաղաժամանակ չի ստանում, և խոսակցություններ կան, որ նա շուտով կլքի թիմը։ Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դեռ ավելացնելու տեղ կա։ Հարցն այն է, որ Հենոյի կողքին խաղում են Զլատանը, Պոգբան… Մեկը մեծ հեղինակություն ունի, և խաղացողները ձգտում են նրան գնդակ մատակարարել անգամ այն դեպքում, երբ այլ խաղընկերները ավելի լավ դիրքում են գտնվում: Իսկ մյուսը ամենաթանկ ֆուտբոլիստն է և նույնպես ուշադրության կարիք ունի։ Բայց Հենոն իր տեղը ամեն դեպքում գտել է և դեռ էլ ավելի արդյունավետ կգործի։

– Խոսենք նաև քո մասին: Ինչպե՞ս են ընթանում գործերդ Շվեդիայում: Պատմիր թիմի և քո հաջողությունների մասին:

– Նոր ենք սկսել նախապատրաստվել մրցաշրջանին։ Անցած տարվա մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ անձամբ ինձ համար վատ մրցաշրջան չէր։ Եղան գոլեր և գոլային փոխանցումներ։ Ափսոս, որ թիմն անկայուն ելույթ ունեցավ, և մենք մոտ էինք անգամ 2-րդ դիվիզիոնը լքելուն: Բայց փլեյ-օֆում կարողացանք հաղթանակ տանել և տեղը պահպանել 2-րդ դիվիզիոնում։ Այս տարի «Սեդերտելյեն» ավելի լավ է սկսել նախապատրաստվել, և թիմում ցանկություն կա բարձր տեղերի համար պայքարելու։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։

– Ապագայի վերաբերյալ ի՞նչ ծրագրեր ունես: Երկա՞ր կմնաս Շվեդիայում:

– Տեսնենք… Այս պահին պլաններս Շվեդիայի հետ են կապված բայց չեմ բացառում նոր երկիր տեղափոխվելս։ Ֆուտբոլային տեղափոխությունները անկանխատեսելի են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում