Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Իրանը դժգոհ է ռուս-թուրքական մերձեցումից. աղբյուր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտահոգ է սիրիական հարցի շուրջ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցմամբ։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը։

Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռի խոցման ճգնաժամի լուծումից հետո Մոսկվան ու Անկարան սկսել են փոխգործակցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, ինչը հարուցել է Թեհրանի դժգոհությունը։

Աղբյուրն ընդգծել է, որ իրանական կողմը վճռականորեն մերժել է պնդումներն այն մասին, որ ոչ վաղ անցյալում «Եփրատի վահան» գործողությանը մասնակցող թուրք զինծառայողներին ավիահարված են հասցրել իրանական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը։

Դիվանագետն ընդգծել է. «Իրանը հերքում է իր մասնակցությունը միջադեպին։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Թեհրանում հարցին նայում են հետևյալ կերպ. Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում իր նպատակներին հասնելու խոչընդոտ։

Թեհրանը դժգոհ է «Եփրատի վահան» գործողությունից, քանի որ ցանկանում է, որ տարածաշրջանի դեպքերը ծավալվեն Իրանի և ոչ թե Թուրքիայի սցենարով։

Իրանը Թուրքիային առաջարկել է Սիրիայում իր գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակարգի հետ։ Նույնը վերաբերում է նաև Իրաքում տիրող իրադրությանը։

Իրանն այսօր չի հերքում Իրաքում կամ Սիրիայում իր ներկայությունը, սակայն հայտարարում է, որ իրանցի զինծառայողները չեն մասնակցում մարտերի, Ասադի վարչակարգի ու Իրաքի կառավարության խնդրանքով միայն խորհրդակցություններ  են անցկացնում։

Ընդ որում՝ Թուրքիային առաջարկում են անել նույնը։ Գաղտնիք չէ, որ Իրանը դժգոհ է նաև Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի ճամբարում, թուրք ռազմական հրահանգիչների ներկայությունից։

Այս ամենի հետ մեկտեղ Թուրքիան շարունակում է հետախուզական տվյալներ փոխանակել Իրանի, ինչպես աև այլ երկրների հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում