Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Քաղաքական ուժերը ապրիլի 2-ից առաջ պետք է հստակեցնեն՝ կո՞ղմ են Լավրովի պլանին, ԵՏՄ-ին, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը

 

Պարոն Ղազինյան, Հայաստանի ներքաղաքական դաշտը, քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին: Հետաքրքիր է՝ քաղաքական ուժերի արտաքին քաղաքական հետաքրքրությունները եւ կողմնորոշումը՝ Եվրոպայի հետ գործակցություն, թե Ռուսաստանի, վերջնական արդյունքի վրա ի՞նչ ազդեցություն կունենան:

-Սպասել լուրջ ազդեցության, լուրջ ազդակի արտաքին աշխարհից, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, իրատեսական չէ, որովհետեւ աշխարհն ունի բավականին լուրջ խնդիրներ, բոլորն ընկղմված են իրենց ներքին դժվար լուծելի խնդիրներով, ինչը նրանց հեռու կպահի Հայաստանում սպասվող ընտրություններից, բայց դա չի նշանակում, որ նրանք որեւէ մասնակցություն չեն ունենա կամ գործողություն չեն ձեռնարկի Հայաստանի համար այս կարեւորագույն ընտրություններում: Փոխված Սահմանադրությամբ եւ այս նոր ընտրակարգով՝ առաջին ընտրությունն է, որ մենք անց ենք կացնելու: Արեւմտյան մոդելի պետության կողմնակիցների ու ձայների գեներացման, դրանց հավաքագրման, ապա դրանց իրացման ուղղությամբ քայլերը պետք է կատարվեն Հայաստանի ներսում: Սպասել, որ դրսից պետք է գան այստեղ մեր փոխարեն ապահովեն, որ արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը ներկայացված լինեն խորհրդարանում, իհարկե, դա նույնպես սխալ է: Ներսում պետք է լինի կոնսոլիդացիա, իսկ այդպիսի առաջին նշանները երեւում են: Ինքս կցանկանայի, որ ամբողջ բեւեռը միավորվեր, քանի որ ի վերջո ընտրությունները պետք է դրվեն երկու հիմնական տեսլականի վրա. ինչպիսի պետություն ենք մենք ցանկանում ունենալ, պետք է հստակ գիծը գծել, տարանջատել ԵՏՄ մաս լինելու, ԵՏՄ կազմում գտնվելու փաստն արդարացնողներին, եւ ԵՏՄ կազմից դուրս գալու, եվրոպական տնտեսական, քաղաքական, իրավական պետության մոդել ձեւավորելու կողմնակիցներին: Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կխոսեն Հայաստանի ԵՏՄ կազմում մնալու օգտին եւ կփորձեն դա հիմնավորել, նրանք կողմնակից են ներկայիս իրականությանը, այսինքն՝ ցանկացած փոփոխության մասին, որի մասին նրանք կխոսեն, ամպագոռգոռ բառերով, հայտարարություններով, դրանք ընդամնեը ֆիկցիա են, որովհետեւ բովանդակային առումով փոփոխություն կարող է բերել միայն մոդելի փոփոխելը: Արմատական բարեփոխումների պարագայում ներկայիս գործող համակարգի այլընտրանքը եվրոպական, արեւմտյան մոդելն է, որը ենթադրում է իշխանության փոփոխություն, քաղաքական ակտիվ գործընթաց, քաղաքական ընդդիմության առկայություն, գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական գործընթացներ, ինչը որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներկայումս չկա:

-Ասացիք, որ առաջին նշաններն արդեն երեւում են՝ այն քաղաքական ուժերի դաշինքների ձեւավորման մասով, որոնք Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպայում: Սակայն մեր հասարակության մեջ ամրապնդվել է մեկ այլ գաղափար, որ եթե Ռուսաստանը չլինի, մենք կորած ենք եւ այլն: Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, այս քաղաքական դաշինքը կամ նման միավորումները կարո՞ղ են մեծամասնություն ունենալ:

-Մեծամասնության հասնել այս գործող ձեւաչափով՝ դաշինքով, իրատեսական չէ, բայց զգալի ներկայություն խորհրդարանում պետք է ունենան: Եթե մենք սոցհարցումներ անցկացնենք՝ պարզելու, թե ընտրողների քանի տոկոսն է կողմնակից արեւմտյան մոդելի պետությանը, հատկապես Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ վերջին տարիներին իրականացվող արտաքին քաղաքականության վնասակարության արդյունքում, մենք կտեսնենք, որ գուցե բնակչության մեծամասնությունը կողմ կարտահայտվի արեւմտյան մոդելի պետություն ձեւավորելուն, բայց որքանո՞վ կհաջողվի այդ քաղաքական ուժերին գեներացնել, կոնսոլիդացնել, ապա նաեւ իրացնել այդ ընտրազանգվածը, այդ տրամադրությունները, դա արդեն կախված է դաշինքի մեջ մտնող քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների ունեցած ռեսուրսից, հնարավորությունից: Նոր ստեղծված դաշինք է եւ միանգամից հավակնել մեծամասնություն ձեւավորելու, իրատեսական չէ, չնայած շատ կուզենայի, որ դա այդպես լիներ իրականում, սակայն տեսնում ենք, որ, կարծես թե, նաեւ չի ստացվում ամբողջական համախմբում, չի հաջողվում արեւմտյան բեւեռի ձեւավորումը, որը կմերժի նեոսովետական վարչակարգի ադյունքում ձեւավորված քաղաքական, սոցիալական, տնտեսական իրավական, հասարակական կարգերը, կբերի արմատական փոփոխությունների: Դա, կարծես թե, մեզ մոտ չի նկատվում, չնայած առաջին քայլերն այդ ուղղությամբ կատարված են, սպասենք հետագա զարգացումներին: Ես մի քիչ օպտիմիստ եմ այն առումով, որ թերեւս խելամիտ կգտնվեն նույն գաղափարախոսական հարթակի վրա գտնվող կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որոնք ի վերջո կմիավորվեն մեկ ընդհանուր տեսլականի, մեկ ընդհանուր կոնցեպտի, ընդհանուր գաղափարախոսության շուրջ, իսկ դա առկա է: Այդ գաղափարախոսությունը կա, թեզը դրված է, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի գործոնը Հայաստանում շատ ուժեղ է եւ, չկտրվելով իրականությունից, պետք է հասկանանք, որ միանգամից կտրել հաղորդակցության ուղիներն ու խողովակները Ռուսաստանի հետ հնարավոր չէ, եւ պետք էլ չէ, ընդամենը պետք է գտնվել ինքնիշխանության սեփական հայեցողության եւ իրավասության սահմաններում եւ ինքնուրույն որոշումներ կայացնել՝ հոգուտ եւ՛ ի բարօրություն մեր պետության եւ՛ մեր ժողովրդի: Այսինքն՝ որոշումների կայացման հիմքը պետք է լինի ոչ թե օտար պետության կամ աշխարհատնտեսական շահը, այլ մեր ժողովրդի, պետության շահը:

-Այն, թե որտեղ է տվյալ քաղաքական ուժը տեսնում Հայաստանի ապագան, հասարակության շրջանում մեծ դեր կունենա՞ արդյոք, նկատի ունեմ ընտրողի համար կարեւո՞ր է քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումը:

-Հիմա ստեղծվել է հետաքրքիր խառնաշփոթություն, ստեղծվել է ընդդիմություն, եւ պրոռուսական ճամբարում ստեղծվում են արհեստական ընդդիմություններ, որոնք ասում են՝ իշխանություն, հերիք է դու անես, հիմա էլ մենք գանք անենք նույնը: Այսինքն՝ անելիքը չի փոխվում, ներկայացվում է հայտ՝ քո փոխարեն մենք կանենք տարբերակը. դա, նույնպես, իհարկե, ընդդիմություն է, բայց դա գաղափարախոսական եւ գաղափարական ընդդիմություն համարելը սխալ կլինի: Մինչդեռ կան նաեւ ուժեր, որոնք ասում են՝ ամեն ինչ պետք է փոխել՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական համակարգը… Բոլոր ոլորտներում պետք են փոփոխություններ: Իսկ իշխանությունը հիմնվելով պահպանողականության, կոնսերվատիզմի վրա՝ ցանկություն չունի փոփոխություններ իրականացնելու… Ցանկացած փոփոխություն ի վերջո հանգեցնելու է իշխանության թուլացման, իսկ դրա արդյունքում վտանգ է առաջանում իշխանության փոփոխության, իսկ եթե իշխանության փոփոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, արդեն դառնում է արեւմտյան մոդելի պետություն:

Իշխող կուսակցությունը, գտնվելով կենտրոնում, ձեռքերը տարածել է բոլոր գաղափարախոսական հիմքերի վրա՝ թույլ չտալով, չթողնելով որեւէ ազատ տեղ, որտեղ կարող է տեղավորվել ընդդիմությունը: Միակ տեղը, թերեւս, տեսլականների, մոդելների տարբերությունն է, որում կարող է աշխատել ընդդիմությունը: Թե որքանով կհաջողվի «Ելք» դաշինքին իրականացնել քաղաքական պատասխանատվության բեռը… Աստված տա, որ դա հաջողվի: Իրականում մեզ պետք է խորհրդարանում ունենալ արեւմտյան մոդելի կողմնակից լուրջ քաղաքական ուժերի ներկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում