Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը ծրագրում է 2017-2018 թվականներին Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարել 2-2.2 միլիարդ խորանարդ մետր գազ։
Այդ մասին հայտնել է ընկերության մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ «Գազպրոմ էքսպորտը» և վրացական կողմը հասել են Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանների շուրջ։
Ռուսական կողմը երաշխավորել է 2017-2018 թվականներին Վրաստանի տարածքով Հայաստան 2-2.2 միլիարդ խորանարդ մետր տարանցելու վճարը, ինչպես նաև Վրաստանին գազ մատակարարել ճկուն պայմաններով՝ 1000 խորանարդ մետրի համար 3 դոլար ավելի պակաս գնով՝ համեմատած 2016 թվականի հետ։