Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Նպատակը իշխանափոխությունն է. Ծառուկյանը խոհեմաբար հետ քաշվելով՝ նորովի է մոտենում հարցերին. Սերգեյ Բագրատյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը:

-Պարոն Բագրատյան, դուք ամիսներ շարունակ պնդում էիք, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում այլ իրավիճակ կունենանք, մեծ հույսեր էիք կապում այդ ամենի հետ, առ այսօր այդ հայտարարությունը չկա, սակայն, ըստ երևույթին, շուտով կլինի: Ի՞նչ սպասելիքներ կան, որ նա կվերադառնա ոչ թե կուսակցության ղեկավարի պաշտոնում, այլ կարծեք թե առանձին կգլխավորի մի ամբողջ դաշինք:

-Փաստորեն այս տարվա գլխավոր ինտրիգը կարծես թե մնաց Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Կարծում եմ, որ այս վերադարձի հետ կապված, մենք ունենք իսկապես լուրջ վերլուծություններ անելու իրավիճակ: Ո՞րն է խնդիրը: Մենք այս պահին ունենք հսկայական բողոքական ընտրազանգված, որը չի կողմնորոշվում քաղաքական այս իրողության մեջ: Բողոքական զանգվածը երբևէ իշխանությանը չի ընտրելու որևէ երկրում: Ի՞նչ անելիք ունի այդտեղ Ծառուկյանը: Ծառուկյանի ամենամեծ գաղտնիքն այն է, որ այս ընտրազանգվածը, մեծ հույսեր կապելով Ծառուկյանի հետ, իրապես գիտակցում է հայ մարդու այդ տեսակի լինելության այս պահի կարևորությունը: Ինչո՞ւմ է արտահայտվում դա: Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ քաղաքական դաշտում չլինելով՝ հսկայական աշխատանք է կատարել և՛ մարզական ասպարեզում, և՛ սոցիալական բնագավառում, և՛ տնտեսության մեջ, այդ ներդրումները բոլորիս են հայտնի, և ժողովուրդը, տեսնելով այս իրողությունը, չի կարող անտարբեր մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական մասնակցության հայտի նկատմամբ:

-Պարոն Բագրատյան, այդ դեպքում ինչո՞ւ նույն այդ ժողովուրդը միահամուռ ուժ չդարձավ և չպահանջեց նրա՝ քաղաքակնություն վերադարձը հայտնի դեպքերից հետո, երբ տեսանք, թե ինչպես ՀՀԿ-ն իր նիստից հետո վարկաբեկեց և նաև  քաղաքականությունից հեռացրեց Գ. Ծառուկյանին. ո՞ւր էր այդ ժողովուրդն այն ժամանակ:

-Շատ կարևոր իրողություն պետք է ֆիքսենք. բոլորը սպասում էին Գ. Ծառուկյանի հայտարարությանը, երբ որ նա հայտարարեց, որ ինքը հեռանում է քաղաքականությունից, կարծես թե սա այն ազդակն էր, որ ժողովուրդը, այն զանգվածը, որ միշտ Ծառուկյանի կողքին է եղել, հապաղման ընթացք ունեցավ: Այսինքն՝ վտանգը, որն իսկապես առարկայական էր և բախման կարող էր տանել, զգաց նաև ժողովուրդը: Առաջին անգամը լինելով, Մարտի 1-ից դասեր քաղելով՝ ժողովուրդը չգնաց այդ կոնֆրոնտացիային՝ հաշվի առնելով նաև իր առաջնորդի կենսափորձը: Գագիկ Ծառուկյանը ժողովրդի այդ նյարդը զգալով՝ բախման չգնաց: Ճի՞շտ էր, թե՞ սխալ: Սա բոլորովին այլ խնդիր էր, որը կարող էր վերածվել քաղաքացիական պատերազմի և երկրի զարգացման համար լուրջ խնդիր առաջացնել:

-Այսինքն՝ հիմա այլևս չկա՞ այդ վտանգը: Կա՞ իշխանության հետ կոնկրետ պայմանավորվածություն: Չենք իմանա, ամեն վայրկյան կարող է լինել քաղաքացիական պատերազմ՝ հաշվի առնելով հանրության տրամադրությունները. ամեն անգամ ցանկացած այդպիսի պահի Ծառուկյանը կլքի՞ հանրությանը:

-Ցանկացած նման իրադարձություն որպես դաս է ծառայում ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: Իշխանությունը նոււյնպես հստակ զգաց, որ ժողովուրդը խոհեմություն, ողջամտություն ցուցաբերեց և չգնաց առճակատաման: Այն քայլերը, որ կատարեց իշխանությունը, փոխհամագործակցության տարբեր երևույթներ էին՝ երկրի բարձրագույն իշխանությունը Ծառուկյանի հետ համագործակցում է մարզական ասպարեզում, տնտեսության զարգացման խնդիրների շուրջ. այսինքն՝ երկուստեք եկան այն համոզման, որ առճակատման միջոցով չէ, որ փոքրիկ Հայաստանը պետք է զարգանա: Սա ամենևին չի նշանակում զիջողություն և չի նշանակում ամենաթողություն իշխանության կողմից: Իշխանությունը հետ քաշվեց, ինչի արդյունքում նաև կառավարություն փոխվեց: Նոր վարչապետն ավելի լիբերալ տրամադրվածություն ունի: Սա կարևոր ազդակ էր, հանրությունը հասկացավ, որ ինքն ստացավ ազատ գործելու որոշակի հնարավորություն: Եվ Ծառուկյանը նույնպես հետ քաշվելով՝ նորովի է մոտենում հարցերին: Նրա գործունեության մեջ նահանջ չնկատվեց, նա շարունակեց իր գործունեությունը՝ թողնելով քաղաքական ասպարեզը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում