Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է Սոչիում անցկացվող «Ուրախների և հնարամիտների ակումբ» միջազգային փառատոնին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմին հրավիրելու փաստին։
Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, Ղ-ի թիմին Սոչիի փառատոնին հրավիրելը «ՈւՀԱ-ն քաղաքականացնելու նպատակ է հետապնդում և հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերին»։
Նշենք, որ չնայած Բաքվի բարձրացրած աղմուկին՝ Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը գրանցվել է և այսօր պետք է ելույթ ունենա «Ուրախների և հնարամիտների» փառատոնին: