Հունվարի 15-ին «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը բացառիկ է լինելու: Առաջին անգամ ԱՊԼ-ում կկիրառվի սարդ-տեսախցիկը:
Մասնավորապես, հանդիսատեսն հնարավորություն կունենա դիտելու հանդիպման որոշ դրվագներ թռչունի թռիչքի բարձրությունից: Սարդ-տեսախցիկը, որը ունի 360 աստիճան դիտանկյուն պտտվելու խաղադաշտի վրայով 10-40 մետր բարձրության վրա: