Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվել է տեսահալովակում, որտեղ ռուսերենով ողջունել է ռուս ֆուտբոլասեներին:
Նա խոսել է այս տարի ՌԴ-ում կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: «Պորտուգալիան առաջին անգամ կմասնակցի այս մրցաշարին:
Հաղթողի կոչումը նվաճելը մեզ համար երազանք է, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ Կոնֆեդերացիաների գավաթը հրաշալի ընթացք կունենա»,- նշել է Ռոնալդուն: