Այսօր Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի Tata Steel Masters ավանդական գերմրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:
Մասնագետներն այս տարի գլխավոր ֆավորիներ են համարում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ովքեր նախորդ տարի վիճարկեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նշենք սակայն, որ Արոնյանն ունի բոլոր հնարավորությունները պայքար մղելու ամենաբարձր արդյունքի համար: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում մեր շախմատիստն այս պահին 9-րդն է: Մրցաշարի առաջին տուրը կկայանա վաղը: