Ղազախստանում ձերբակալվել է ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշմբաևը։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նախկին նախարարը մեղադրվում է առանձնակի խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Բիշիմբաևը կալանավորվել է 2 ամսով, նախադատական հետաքննությունը շարունակվում է։
Դեկտեմբերի սկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով ազգային էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել։ Բիշիմբաևը, որը պաշտոնը ստանձնել էր 2016թ․ մայիսից, հեռացվել էր, քանի որ հարցեր էին ծագել «Բայթերեք» հոլդինգում նրա գործունեության վերաբերյալ, որը ղեկավարել է 2013-2015թթ․։
Հակակոռուպցիոն ծառայության հայտարարության համաձայն՝ ընկերության ղեկավարությունը խոշոր չափի կաշառք է ստացել՝ պետական ծրագրով վարձակալությամբ տրվող բնակարանների շինարարության շրջանակներում պատվերները բաշխելու համար։