ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի՝ պահեստային գումարտակ ձևավորելու կոչին նախորդ տարի արձագանքել և անդամագրվել էին շուրջ 650 կամավորներ:
Արդյո՞ք ավելացել է կամավորների թիվը, և ի՞նչ փուլում են գտնվում նախապատրաստական աշխատանքները. ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ դեռ որոշված չէ, թե ով է լինելու հրամանատարը, և աշխատանքներն ինքն է համակարգում. «Աշխատանքներ են իրականացվում, հիմնականում կամավոր անդամագրվածների ռազմական հմտություններն ու ունակությունները հաշվի առնելով՝ բաշխում է կատարվում:
Այս ընթացքում զտումներ են եղել, զուտ առողջական վիճակի պատճառով մարդիկ կան, որոնց հանել ենք ցուցակներից, նրանք ոչ պիտանի են ծառայության համար՝ նույնիսկ պատերազմի ժամանակ: Նրանց փոխարեն նոր անդամագրվածներ կան, թվաքանակը պահպանվել է»:
«Հիմա ընթանում է ջոկ, դասակ, վաշտ ստորաբաժանումների կազմավորումը, որից հետո՝ վերջնական տեսքի բերելուց հետո մենք կներկայացնենք ՊՆ համապատասխան վարչություն, որպեսզի կամավորականները կցագրվեն գումարտակի հաստիքներին:
Հաջորդ ամիս անցկացնելու ենք վարժանքներ, վերապատրաստում, որը կարող է տևել մոտ 10 օր: Դրանից հետո նախատեսվում է, որ որտեղ որ մեզ խնդիր առաջադրվի, մարտական հերթապահություն իրականացնենք, մարտական խնդրին ծանոթանանք…»,- նշեց Ա. Մխիթարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: