Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի մանդատը։
Համապատասխան որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։
Ընդգծվում է, որ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի հունվարից։