«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մոնակոյի» կոտդիվուարցի կիսապաշտպան Թյեմուե Բակայոկոյին:
«Սովետսկի Սպորտի» փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստակամություն է հայտնել Բակայոկոյի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն ֆունտ: Այս ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Բակայոկոյի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2019 թվականին: