Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ամենամասսայական մարզաձևերը

Վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե որոնք են ամենատարածված մարզաձևերը հանրապետությունում: Այդ հարցում պատկերը զգալիորեն հստակեցնում է Google-ի որոնողական համակարգը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե Հայաստանում որ մարզաձևերի նկատմամբ է ամենամեծ հետաքրքրությունն ազգաբնակչության կողմից: Google.am-ի որոնողական համակարգը տալիս է նման տվյալներ մարզաձևերի հիշատակումների վերաբերյալ.

1. Ֆուտբոլ – 2.100.000 հիշատակում
2. Շախմատ – 1.380.000
3. Բասկետբոլ – 419.000
4. Թենիս (մեծ և սեղանի) – 389.000
5. Բռնցքամարտ – 316.000
6. Ըմբշամարտ – 232.000
7. Լող – 214.000
8. Հոկեյ (տափօղակով և խոտի միասին) – 188.000
9. Ծանրամարտ- 185.000
10. Գեղասահք- 128.000

Մյուս մարզաձևերը հիշատակվել են 100 հազարից քիչ: Որոնողական համակարգի թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծ է, քան մյուս մարզաձևերի նկատմամբ: Երկրորդ տեղում է շախմատը, որն, իհարկե, որոշ վերապահումներով կարելի է մարզաձև համարել, քանի որ այն ավելի շատ ինտելեկտուալ խաղ է: Լավագույն եռյակում է բասկետբոլը, որի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է վերջին 2-3 տարիներին:

Եվ ընդհանրապես վիճակագրական այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում հասարակության կողմից մեծ է հետաքրքրությունը թիմային մարզաձևերի նկատմամբ: Մատների վրա կարելի է հաշվել, թե տարվա կտրվածքով քանի անգամ մարզասերը կարող է ներկա գտնվել թիմային ուշագրավ հանդիպման՝ երկրպագելով իր սիրելի ակումբին: Թերևս ֆուտբոլի ազգային թիմն է, որ Երևանում անցկացնելով 5-8 հանդիպում՝ մարզադաշտ է բերում միջինը 10 հազար մարզասերների:

Վերջին տասը տարիների ընթացքում թիմային սպորտաձևերից հասարակության շրջանում ուշադրության են արժանացել բասկետբոլային «Հատիս» և «Ուրարտու» ակումբներն ու հոկեյի ազգային հավաքականը, որը Մարզահամերգային համալիրում մասնակցեց ընտրական մրցաշարի: Հավանաբար սա է պատճառը, որ լավագույն տասնյակում տեղ են գտնել նաև բասկետբոլն ու հոկեյը: Եթե հոկեյը Հայաստանում երբեք մասսայականություն չի վայելել, ապա բասկետբոլը կարելի է համարել հեռանկար ունեցող սպորտաձև, ինչի ապացույցը ազգային և տարբեր տարիքային հավաքականների բավական հաջող ելույթներն են միջազգային ասպարեզում: Լուրջ ներդրումների և ուշադրության դեպքում բասկետբոլը կարող է ավելի պատկառելի հաջողություններ ունենալ Հայաստանում:

Ինչ վերաբերում է բռնցքամարտին, ըմբշամարտին և ծանրամարտին, ապա այս մարզաձևերը մեր երկրում միշտ եղել են առաջատար դիրքերում, և միջազգային ասպարեզում մեդալներ ունեցել ենք հիմնականում հենց թվարկված սպորտաձևերի ներկայացուցիչների շնորհիվ: Վառ ապացույցը նախորդ տարվա օլիմպիական խաղերն էին, որում մեր մարզիչկները երկուական մեդալ նվաճեցին ըմբշամարտում և ծանրամարտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում