Հերթական սկանդալն է ծագել ռուսական սպորտում: Հոկեյի երիտասարդ կանանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Չեխիայի հետ մրցավեճում Ռուսաստանի ավագ Նինա Պիրոգովան և Օկսանա Բրատիշչևան դաժան ծեծի են ենթարկել մրցակցի հոկեյիստուհիներին:
Նրանք հոկեյի միջազգային ֆեդերացիայի կողմից որակազրկվել են և չեն մասնակցի կիսաեզրափակիչ հանդիպման: Քառորդ եզրափակչում Ռուսաստանն առավելության էր հասել 2:0 հաշվով, իսկ տափօղակներից մեկը խփել էր Բրատիշչևան: