«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին 2017 թվականի երրորդ անընդմեջ գնդակը խփեց, տուգանային հարվածով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում 72-րդ րոպեին գրավելով Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը:
Հունվարի 8-ին Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վիլյառեալի» հետ արտագնա խաղում Մեսսին կրկին տուգանայինից հանդիպման վերջին րոպեին գրավելով մրցակցի դարպասը փրկել էր «Բարսելոնային» պարտությունից: Այսօր Twitter-ում Ռեդդիթ օգտատերը հրապարակել է մի տեսանյութ որում Մեսսին մրցավեճին նախորդող նախավարժանքի ժամանակ մշակում է տուգանային հարվածը: Օգտատերը դրվագը նկարահանել է տրիբունայից:
Նկատենք, որ նախավարժանքի և հանդիպման ժամանակ հանրահայը ֆուտբոլիստը կատարած հարվածները հայելային նմանություն ունեն: Ի դեպ, Մեսսին «Բարսելոնայի» կազմում տուգանային հարվածներով խփել է 26-րդ գնդակը և կրկնել է լեգենդար Կումանի ռեկորդը: