«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մինչեւ 2021 թվականը պայմանագիր է կնքել Արայիկ Հովսեփյանի հետ: 21-ամյա հայ կիսապաշտպանն, ով արդեն բուժզզնում է կսկսի մարզվել «Կրասնոդարի» երկրորդ թիմի հետ, սակայն չի բացառվում, որ հիմնական թիմի գլխավոր մարզիչ Իգոր Շալիմովը նրան կներգրավի ուսումնամարզական երկրորդ հավաքին, որը տեղի կունենա հունվարի 29-ից փետրվարի 10-ը Իսպանիայում, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Հովսեփյանը հանդես էր գալիս «Սիբիրում», որի կազմում անց է կացրել 11 հանդիպում: