Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները արդեն հրապարակել են քաղաքական ուժերին տրամադրվելիք վճարովի եթերաժամերի սակագները: Հայտնի է, որ ամենաբարձր սակագները «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունուններում է, որտեղ առավելագույն շեմը սահմանված է 100 000 դրամ:
Ո՞ր քաղաքական ուժերը ի վիճակի կլինեն օգտվել վճարովի եթերից և ի՞նչ արդյունավետություն կարող է դա ունենալ նրանց համար: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ի պատասխան այս հարցերի, ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդագրության և ջատագովության համակարգող Հայկակ Արշամյանը նշեց, որ մի կողմից մեդիաների համար դա պարարտ ժամանակաշրջան է, գումարներ են աշխատում, մյուս կողմից՝ ՀԸ-ների մեծ մասը, այսպես ասած, մի փաթեթի մեջ է գտնվում, մյուսները պականում են այս կամ այն քաղաքական ուժին: Այս ընտրությունների ժամանակ սակագները նվազել են»:
Հայկակ Արշամյանի դիտարկմամբ՝ հեռուստատեսային քարոզարշավը լուրջ ազդեցություն չունի. անիմաստ ժամանակի և ֆինանսական կորուստ է:
Մանրամասները՝ տեսանյութում: