«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուանա Ֆելաինին մինչև 2018 թվականի հուլիսը կմնա անգլիական ակումբում:
BBC-ի փոխանցմամբ՝ Ֆելաինին երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 2013 թվականին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը 4+1 ձևաչափով պայմանագիր էր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Երբ ժամկետի ավարտին մնացել էր կես տարուց քիչ ժամանակ նա բանակցություններ էր սկսել այլ ակումբների հետ: Բրիտանական ԶԼՄ-ները հավանական էին համարում Ֆելաինիի՝ Չինաստան տեղափոխվելը: