Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նեգատիվ միտումներ, արտագաղթ. ինչո՞ւ է լավատես Գործատուների միության նախագահը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

-Պարոն Մակարյան, նայելով 2016թ.-ի վերջին ցուցանիշները՝ մի պատկեր կա, որից երեւում է, որ մանրածախ առեւտրում էական աճ չենք ունեցել, հակառակը՝ նվազում է գրանցվել՝ կապված գնողունակության հետ, սակայն մեծածախ առեւտրում զգալի աճ է գրանցվել: Այստեղ արդյո՞ք անհամապատասխանաություն չկա, արդյո՞ք կապված չէ մանրածախ առեւտուրը մեծածախ առեւտրի հետ:

-Ոչ միշտ է կապված, ասեմ՝ ինչու. մանրածախ առեւտրի աճն այդքան շատ չմեծացավ, որովհետեւ այն նեգատիվ միտումները, որ կային նախկինում, դեռ շարունակվում են, այսինքն՝ աշխատանքային միգրացիան դեռ շարունակվում է, մարդիկ հեռանում են: Նրանց մի մասը վերադառնում էր՝ Նոր տարին ընտանիքի հետ նշելու, եւ առեւտուրը շատանում էր, իսկ հիմա այդ մարդկանց մի մասը չի կարողանում գալ: Դրան գումարվեց այն, որ հազարավոր ընտանիքներ սկսեցին Նոր տարվա ժամանակահատվածում դրսում հանգստանալ՝ հիմնականում Վրաստանում եւ Ռուսաստանում: Եթե այդ մարդիկ պետք է ծախսեր կատարեին, հիմա այդ գումարի ¼-ը ծախսելով՝ գնում են օրինակ՝ Վրաստանում ուրախ-զվարթ տոներն անցկացնում եւ վերադառնում են: Բացի դրանից՝ աղքատությունը մեր երկրում մնում է բարձր մակարդակի վրա, ցուցանիշներն ընդամենը 0,2 տոկոսի նվազում են ցույց տվել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ աղքատությունը Հայաստանում 29,8 տոկոս է կազմում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 60 տոկոս:

Ինչ վերաբերում է մանրածախ եւ մեծածախ առեւտրի խզմանը, ապա կան ընկերություններ, պետական մարմիններ, որոնք գնումներ են կատարում եւ այդ գնումները կատարվում են մեծածախ առեւտրով, եւ հատկապես տեխնիկայի կամ որոշ այլ ապրանքատեսակների գնումների բնագավառում մեծածախը կարող է գերազանցել մանրածախին, մանրածախը հետ է ընկել:

Ինչ վերաբերում է ընդհանրապես տնտեսությանը՝ ես կարծում եմ, որ 2017-ին մենք կունենանք բավականին լավ տնտեսական վիճակ:

-Դա ինչո՞վ է պայմանավորված:

-2016-ի ցուցանիշներն այդքան էլ ուրախալի չէին, բայց մենք էական տարբերություններ չենք զգացել, նախորդ ժամանակներում էլի նույն իրավիճակն է եղել, ուղղակի թվերն են գունազարդված եղել: Հիմա թվերը չեն գունազարդվել, իրավիճակն իրական է ներկայացվել, մեր կյանքում մենք էական տարբերություններ չենք զգացել: Բայց 2017-ին վիճակը կլավանա, որովհետեւ ներկայիս կառավարությունը բավականին դրական ռեֆորմներ է իրականացնում, որոնք իրենց արդյունքը կտան, մասնավորապես ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարը, գնումների պարզեցման մեխանիզմները: Հսկայական ռեսուրսներ կորչում էին կամ որոշ մարդկանց խմբերի՝ պաշտոնյաների գրպաններ էին մտնում, եւ այդ գումարներն անհետանում էին, հիմա դրանք կսկսեն երեւալ:

Ժողովրդի մեջ տրամադրությունները դեպի դրականն է գնում, վստահություն է առաջանում: Մյուս հանգամանքը՝ եթե Ռուսաստանի տնտեսությունում ֆորսմաժորային վիճակներ չառաջանան՝ 2017-ին 1-1,5 տոկոս աճ պետք է ունենանք: Իսկ դա Ռուսաստանի մասշտաբի պետության համար էական ցուցանիշ է, եւ Հայաստանը, հատկապես մեր արտահանողները դա կնկատեն: Եվ հաջորդ հանգամանքը՝ Ռուսաստանի տնտեսական աճը նաեւ կլավացնի տրանսֆերտների վիճակը, ավելի շատ տրանսֆերտներ կմտնեն Հայաստան, ինչպես նախկինում էր, եւ դա կառաջացնի էֆեկտներ նաեւ մանրածախ առեւտրի եւ այլ ոլորտների մեջ:

Հայաստանը այս դրական փոփոխություններին զուգահեռ պետք է արագ քայլեր կատարի, որ եթե ինչ-որ տեղեր են առաջանում միջազգային շուկաներում, այդ շուկաները գրավի: Օրինակ՝ Իրանը Հայաստանի հետ համագործակցության մեծ ցանկություն ունի, մենք չպետք է միայն շուկայի հույսին թողնենք այդ հարաբերությունների զարգացումը, այլ պետական աջակցություն եւ համատեղ ծրագրեր պետք է լինեն. պետությունը պետք է աջակցի, որ մասնավոր սեկտորը եւս ակտիվորեն ընդգրկված լինի: Իրանն ունի հզոր արտադրական պոտենցիալ եւ բնական ռեսուրսներ, իսկ Հայաստանը՝ մենեջմենթ եւ շուկաներ ներթափանցելու տեխնոլոգիաներին է տիրապետում, այս երկու երկրների միացումը՝ որպես դուետ, կարող է հետաքրքիր էֆեկտ տալ: Հայաստանը հաճախ գլոբալ շուկաներից դուրս է մղվում, որովհետեւ չի կարողանում քանակ ապահովել:

-Գինու արտահանման առումով, կարծես թե, մենք մեր տեղը կորցնում ենք այլ շուկաներում:

-Կորցնում ենք մի քանի պատճառներով: Մեր բազմաթիվ խաղողի այգիները ծերացած են, հնացած են, եւ դրանք պետք է վերանայվեն, երկրորդ՝ խաղողի այն տեսակները, որ այսօր աճեցվում են Հայաստանում, այնքան էլ հարգի տեսակներ չեն, որոնք կարող են միջազգային շուկաներում գինեգործության համար համարվել լավագույն տեսակներ: Հայկական լավագույն տեսակների մեծ մասը վերացել է, խորհրդային վերջին տարիներին տեսակներ են բերվել Վրաստանից, որոնք այդքան էլ հաջող չեն եղել: Առաջին հերթին պետք է լուծվի այգեգործության խնդիրը, նոր այգիներ պետք է ստեղծվեն: Ողջունելի է, որ նոր կառավարության ծրագրում կա 2018թ-ից սկսած՝ նվազագույնը 100 հա նոր այգիների հիմնադրման գաղափարը՝ ոչ միայն պտղատու ծառերի այլ նաեւ խաղողի: Այն ընկերությունները, այն գործարանները, որոնք փորձում են այսօր լավ գինի արտադրել եւ տեղ գրավել շուկայում, նոր այգիներ են հիմնադրել: Այս պրոցեսը պետք է շարունակություն ունենա: Բացի դրանից՝ այգիների բուժման պրոցեսը պետք է լրջորեն վերանայվի, որովհետեւ մենք հաճախ չափից շատ թունաքիմիկատ ենք օգտագործում անիմաստ տեղը, որը որակապես փչացնում է խաղողը, սննդի անվտանգության պահանջները հիմա խստորեն են դրված թե՛ եվրոպական երկրներում, թե՛ հիմա նաեւ ԵՏՄ երկրներում:

Մեր շատ գինեգործական ընկերություններ կիսաավտոմատացված կամ ձեռքի աշխատանք են իրականացնում: Կարող է ձեռքի աշխատանքով գինին քիչ քանակով արտադրվի եւ թանկ գնով վաճառվի, բայց շուկաներ գրավելու առումով չի կարող դա եղանակ ստեղծել: Քանակը պետք է ավելացվի շնորհիվ մթերման, համակարգերի մոդեռնիզացման, այսինքն՝ լավ տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն ճզմելու, լցնելու, պահելու եւ պատրաստելու համար: Մեզ մոտ նաեւ էական խոչընդոտ է տրանսպորտային խնդիրը, որովհետեւ գինին հեղուկ է եւ շշով ծանր է, եւ դա գնային առումով լուրջ խնդիրներ է առաջացնում: Նաեւ գինեգործության մեր դարավոր մշակույթը վերանայելու եւ զարգացնելու խնդիր կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում