Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Հայաստանի պատվի և իմիջի հարցն է. Լապշինի օրինակը վատ նախադեպ կդառնա

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է  դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի հարցումով: Պատճառը Լապշինի այցելություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 2011-ին և 2012-ին: Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Լապշինի նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում» և «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, Մինսկում Բելառուսի իշխանությունների կողմից կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող են հանձնել Բաքվի իշխանություններին, որտեղ նրան կարող են դատել: Հայաստանն այս մասով ի՞նչ կարող է անել, կարո՞ղ է արդյոք կանխել  արատահանձնումը:

-Չգիտեմ հնարավոր կլինի կանխել արտահանձնումը թե ոչ, բայց պետք է անպայման գործողություններ իրականացվեն ոչ միայն հանրության և ակտիվ բլոգերների կողմից, այլ պետական մակարդակով: Հայաստանը, պետք է որ դասեր քաղած լինի Սաֆարովի գործից, և ճիշտ կլինի, որ կանխարգելիչ գործողություններ իրականացնի՝ սկսած դեսպանին արտգործնախարարություն կանչելուց, և դա պետք է անել թափանցիկ: Միջազգային մակարդակի վրա պետք է բարձրացնել այս խնդիրը: Որովհետև պատկերացրեք, թե քանի հոգի կան այդ սև ցուցակում, սա վատ նախադեպ կդառնա, և մարդկանց մոտ մտավախություն կառաջանա Արցախի Հանրապետություն այցելելիս:

Երկու դիկտատորներ հանդիպում են, միմյանց պարգևներ են փոխանակում, Լուկաշենկոն խոսք է տալիս արժանի դառնալ իրեն տված պարգևին, և նրա առաջին քայլը հենց լինում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացու հանդեպ գործողությունների իրականացումը: Առաջին հերթին օրենսդրական դաշտը պետք է կարողանանք մատնանշել, մարդու իրավունքների, ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարման մասնին պետք է բարձրաձայնենք: Եվ միաժամանակ պետք է բարձր պահենք Հայաստանի պատիվը: Երբ որ Հայաստանը և Բելառուսը գտնվում են նույն ճամբարում՝ այն ԵՏՄ կանվանենք, թե ՀԱՊԿ, և երբ որ մարդը այցելել է ԼՂՀ և քո ազգային շահերից ելնելով՝ Արցախի վերաբերյալ նյութ է պատրաստել, պետք է կարողանաս նրա խնդիրը դարձնել քո խնդիրը: Սա նաև Հայաստանի պատվի և իմիջի հարցն է:

Սաֆարովի դեպքից հետո Հայաստանը Հունգարիայի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները, միգուցե հենց այդ հարցը բարձրացնելուց պետք է սկսել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում