Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Հովիկ Աբրահամյանը՝ Դուբայում ՀՀ հյուպատո՞ս. Ինչ պաշտոնի է հավակնում նախկին վարչապետը

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր մարզի խնդիրները լուծվեն: Ես հասկանում եմ, որ մենք ունենք սոցիալական մեծ խնդիրներ, և համոզված եմ, որ եթե բոլորս համատեղենք մեր ջանքերը՝ կարող ենք դրանք հաղթահարել»,- տարեվերջին իր հայրենի Արտաշատի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս այնտեղ գնացել էր՝ մասնակցելու նախատոնական ամանորյա արարողությանը, շնորհավորելու արտաշատցիների գալիք Նոր տարին ու իր բարեմաղթանքները հաղորդելու, բայց ելույթը քաղաքական ու նախընտրական էր ստացվել:

«Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք միասին ենք, միասնական ենք, դա է մեր բոլոր հաջողությունների գրավականը»,- դիմելով հայրենակիցներին՝ ասել էր նա:

Պաշտոնանկությունից հետո նախկին վարչապետն ընդհատակ էր անցել: Անցած չորս ամիսներին նա հրապարակային միջոցառումներին գրեթե չի երևացել և որևէ կերպ իրեն չի դրսևորել: Ճիշտն ասած՝ առանձնապես դրսևորվելու առիթ էլ չկա: Նա հետևողականորեն չի մասնակցում նաև Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերին, որի անդամներից է ինքը: Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա շատ հաճախ արտերկիր է մեկնում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին անգամ նա իր հանգիստն անցկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններում ու Գերմանիայում: Նրա այս շրջագայությունը մեկնաբանվում է որպես փախուստ Հայաստանից ու այն դառն իրականությունից, որի մեջ հայտնվել է ինքը: Եվ սա նրա առաջին հրապարակայնորեն ելույթն էր:

Բայց եթե Հ. Աբրահամյանն իրեն լավ զգար, իշխանության մեջ իրացված զգար, զգար, որ կա հնարավորություն՝ վերականգնելու իր նախկին իշխանական լծակները, ազդեցությունն ու դիրքը՝ հաստատ չէր հապաղի ու հանրության առջև դուրս կգար: Բայց աստղերը, կարծես, նրան նման խոստում չեն տվել: Հակառակը, իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Հ. Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ չի կարողանում առանձին հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ: Ճիշտ է, նախկին վարչապետը երբեմն մասնակցել է ԳՄ նիստերին, որ ղեկավարում է Ս. Սարգսյանը, բայց այդ միջոցառումներին, որտեղ ընդհանուր խնդիրներ են քննարկվում, ներկա են լինում այդ մարմնի մոտ երկու տասնյակ անդամներ, և առանձին՝ սեփական ապագային միտված հարց բարձրացնելու համար բոլորովին էլ հարմար միջավայր չէ:

Իսկ Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանի հետ խոսելու շատ բան ունի: Նա չգիտի, թե ինչ է սպասվում իրեն առաջիկայում՝ որ հորիզոնականն է զբաղեցնելու ՀՀԿ ցուցակում, համամասնական, թե ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու, նախընտրական շրջանում կուսակցությունում ինչ դերակատարում է ունենալու, և վերջապես՝ ապրիլի 2-ի ընտրություններից հետո իշխանության մեջ լինելու է, թե ոչ, և եթե լինելու է, ինչ պաշտոն է զբաղեցնելու: Նա անգամ չգիտի՝ մնալո՞ւ է ՀՀԿ նախագահի տեղակալ, թե՞ առաջիկա ԳՄ և խորհրդի նիստերում դրանից էլ է զրկվելու:

Հայտնի է, որ ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի արդյունքում ԳՄ կազմի փոփոխությունից հետո պետք է ընտրվեն նաև կուսակցության նախագահի տեղակալներ: Այժմ Սերժ Սարգսյանն ունի հինգ տեղակալ՝ Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը: Վերջինս, հիշեցնենք, այս անգամ չդարձավ ԳՄ անդամ, կհրաժարվի նաև փոխնախագահի պոստից: Նրա փոխարեն, ամենայն հավանականությամբ, փոխնախագահ կդառնա վարչապետ Կարեն Կարապետյանը, որի համար կանոնադրական փոփոխությունից հետո նույնիսկ առանձնացվեց առաջին փոխնախագահի կարգավիճակը: Մյուսների դեպքում հայտնի չէ, թե ովքեր կմնան Ս. Սարգսյանի տեղակալներ:

Համագումարից անմիջապես հետո ԳՄ անդամները հայտարարում էին, որ մինչև տարեվերջ փոխնախագահների հարցը կլուծվի: Բայց այն հանգամանքը, որ համագումարից մեկուկես ամիս հետո դեռ խորհրդի նիստ չի հրավիրվել, ու հարցը չի լուծվել, տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ հարցի շուրջ դեռ համաձայնություն չկա: Եվ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ինտրիգը Հ. Աբրահամյանի շուրջն է պտտվում. Ս. Սարգսյանը չի ցանկանում, որ նա դառնա իր կուսակցական տեղակալը: Իսկ նախկին վարչապետը փորձում է համոզել նրան ու գոնե կուսակցական այդ կարգավիճակը պահպանել:

Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն և նոր պաշտոն զբաղեցնելուն, ապա այս դեպքում նույնպես աստղերը բարեհաճ չեն նրա նկատմամբ: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են իշխանությունների համար՝ դա առաջիկա 5 տարիներին երկիրը կառավարող քաղաքական ուժի ընտրություն է: Եվ Ս. Սարգսյանն ամեն ինչ կանի, որ ՀՀԿ-ն հաղթի ու իշխանությունը չկորցնի: Այնպես որ, դժվար թե Ս. Սարգսյանը Հ. Աբրահամյանին վստահի ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի պոստը, որքան էլ նա դրան ձգտում է: Հատկապես որ նա վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին որոշակի վերապահումներ ունենալու պատճառով արդեն այդ առումով անվստահելի է դարձել: Եվ Հ. Աբրահամյանին, մեր տեղեկություններով, նախընտրական շտաբը չեն վստահի:

Լավագույն դեպքում առայժմ նա ռեյտինգային ընտրակարգով կարող է առաջադրվել իր հայրենի Արարատի մարզից՝ ձայն բերելով իրեն ու ՀՀԿ-ին: Եվ այդպիսով, Հ. Աբրահամյանն արդեն իսկ սկսել է իր քարոզարշավը: Տարեվերջին նա մեծ հավաք է կազմակերպել Արտաշատ քաղաքում, որի քաղաքապետն իր որդին է՝ Արգամ Աբրահամյանը: Այդ միջոցառմանը ներկա էին թե՛ Ա. Աբրահամյանը, թե՛ այդ տարածաշրջանի թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված նրա զարմուհին՝ Կարինե Պողոսյանը: Ահա այս երեքով ու արդեն նոսրացած, շատ փոքր թիմով նրանք ընդամենը կարող են առաջադրվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, ձայն բերել իրենց ու ՀՀԿ-ին, որպեսզի իշխանական բուգում կարողանան փոքրիկ տեղ զբաղեցնել: «Այսօր բացառիկ ուրախ եմ, քանի որ կարծես թե հին ավանդույթները վերադառնում են: Մենք նման հանդիպումներ, հավաքներ շատ ենք արել դեռ 90-ական թվականներին, մութ ու ցուրտ տարիներին: Ես շատ ուրախ եմ այս հանդիպման համար»,- իր նախընտրական առաջին քարոզչությունը եզրափակում է նա:

Ի դեպ՝ ամիսներ առաջ երբ Հ.Աբրահամյանը նոր էր հրաժարական տվել, մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները նրան էլ Տիգրան Սարգսյանի նման կհեռացնեն Հայաստանից և որևէ երկրում դեսպան կնշանակեն: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն պատրաստվում է Դուբայում գլխավոր հյուպատոսություն բացել: Իսկ այնտեղ հանգստանալ սիրում է, ոչ միայն ինքը՝ Հ.Աբրահամյանը, այլև ՀՀ ողջ քաղաքական էլիտան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում