Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

Արամ Կարապետյանը՝ «Ելք» դաշինքո՞ւմ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը շարունակում են քննարկումներ անցկացնել դաշինքներով մասնակցելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 12-ին  երեք կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքը, մեր  տեղեկություններով, քաղաքական ուժերի հետ շարունակում է համագործակցության քննարկումներ անցկացնել: Այս ուժերի շարքում է նաև Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը:

Մեր տեղեկություններով՝ հիմնական տարաձայնությունն այժմ արտաքին քաղաքական կողմնորոշումն է: Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքի անդամ  երկու կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը, արևմտամետ կողմնորոշում ունեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ թեպետ կարծում է, որ ԵՏՄ-ից այժմ դուրս գալը սխալ է, բայց խորհրդարանում դեմ էր քվեարկել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը: Իսկ Արամ Կարապետյանը իր հարցազրույցներում երբեք աչքի չի ընկել արևմտամետ դիրքորոշումներով:

Մեզ հետ զրույցում Արամ Կարապետյանը չհերքեց «Ելքի» հետ քննարկումներ անցկացնելու  հանգամանքը: Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկներ լինում են, անցկացնում են քննարկումներ, սակայն  ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցությունը վերջնական դիրքորոշում չունի. «Տարբեր քաղաքական հանդիպումներ և առաջարկներ եղել և լինում են, բայց քանի որոշում չկա մասնակցության մասին, դրանք ուղղակի քննարկումներ են»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ այժմ «Նոր ժամանակներ» կուսակցությունը քննարկում է ընտրություններին առհասարակ մասնակցելու նպատակահարմարությունը, և երբ  վերջնական որոշում լինի՝ ինքը կպատասխանի  այլ հարցերի ևս:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը, հավանաբար, վերջնական որոշում կկայացնի փետրվարի սկզբին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում