ՖԻՖԱ-ի կողմից 2016 թվականի ճանաչված լավագույնը գոլը, որը հեղինակել էր մալայզիացի Մոհդ Ֆաիզ Սուբրին, մասնագետների կողմից գիտական հետազոտման է արժանացել: Մասնավորապես, գիտնականները անհավանական կորագծով դեպի դարպասը գնդակի սլանալը բացատրել են Մագնուսի էֆեկտով: Ֆիզիկական այս երևույթի հիմքում ընկած է փակ միջավայրում օդի կամ գազի հոսանքային շրջապտույտը: Ավելի ստույգ, ուժեղ հարվածի հետևանքով գնդակում տեղի է ունեցել գազային անկանոն շրջապտույտ, որը հանդիսացել է ֆանտաստիկ գոլի գրավականը: Գիտնականները չեն ժխտում, որ գեղեցիկ գոլի կայացմանը նպաստել են նաև եղանակային պայմանները: Հիշեցնենք, որ Մալայզիայի «Պենանգ» թիմի խաղացող Սուբրին, տուգանային հարվածով մրցակցի դարպասը գրավելով 35 մետր հեռավորությունից, նախօերին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ լեգենդար Ֆերենց Պուշկաշի անունը կրող մրցանակին: